Օհանյանի դեմ պատիժ չի նշանակվի, եթե նա վաղեմության ժամկետի տակ ստորագրի
Եթե «Հայաստան» խմբակցության պատգամավոր Սեյրան Օհանյանը դիմեր դատախազություն` վաղեմության ժամկետներն անցնելու հիմքով իր նկատմամբ քրեական հետապնդում չիրականացնելու վերաբերյալ միջնորդությամբ, ապա այդ հիմքով Օհանյանի նկատմամբ քրեական հետապնդում չէր հարուցվի։ ԱԺ–ում այս մասին հայտարարեց ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը։
Վարդապետյանը «Հայաստան» խմբակցության պատգամավորներ Սեյրան Օհանյանի և Արմեն Չարչյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին միջնորդություններ է ներկայացրել։ Այսօր Վարդապետյանը ներկայացրեց, թե ինչում է մեղադրվում Օհանյանը` հայտնելով, որ Օհանյանը, օգտվելով իր իրավունքից, վաղեմության ժամկետներն անցնելու հիմքով իր նկատմամբ քրեական հետապնդում չիրականացնելու վերաբերյալ որևէ դիրքորոշում չի հայտնել։
«Եթե Օհանյանը դիմեր, ապա վաղեմության ժամկետն անցնելու հիմքով Օհանյանի նկատմամբ քրեական հետապնդում չէր հարուցվի։ Սակայն քննությունը կշարունակեինք այլ անձանց վերաբերյալ։ Եթե Սեյրան Օհանյանն այս փուլում համաձայներ վաղեմության ժամկետի հարցով, ապա իմ` ԱԺ–ում լինելը կլիներ ժամանակավրեպ»,–ասաց Վարդապետյանը։
Նա հավելեց, որ անձը զրկված չէ որևէ փուլում նման միջնորդություն ներկայացնելու իրավունքից։ Իսկ նման դեպքերում կայացվում է դատավճիռ` առանց պատժի նշանակման։
Հիշեցնենք, որ երեկ Սեյրան Օհանյանը հայտարարություն էր տարածել` ասելով, որ իր և Չարչյանի դեմ հարուցված միջնորդությունների վերաբերյալ վաղեմության ժամկետի տարբեր առաջարկներ են եղել:
«Եթե ես և պրոֆեսոր Չարչյանը ստորագրեինք դրանք, ապա այդ միջնորդությունները չէին լինի: Սակայն մենք չենք համաձայնել, որովհետև վստահ ենք մեզ վրա, մենք հանցանք չենք գործել, ներկայացված որևէ գործարքում որևէ մեկի հետ հանցավոր համաձայնությունների մեջ չենք եղել: Շուտով հանրությունն էլ կհամոզվի դրանում»,–ասել էր նա։
Հավելենք` Սեյրան Օհանյանը մեղադրվում է այն բանում, որ oգտագործելով պաշտոնեական դիրքը՝ առանձնապես խոշոր չափերով վատնում է կատարել (2 դրվագ), ինչպես նաև անձնական այլ շահագրգռվածությունից և խմբային շահերից ելնելով` իր պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ է օգտագործել, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ (2 դրվագ)։
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-05-24 15:54
Иран в субботу официально запустил первое в стране воздушное такси, открыв новую страницу в развитии национальной авиации, сообщает IRNA.
-
2025-05-24 15:52
Крупное отключение электроэнергии произошло во французском департаменте Приморские Альпы, где в субботу завершается Каннский кинофестиваль, сообщает РИА Новости со ссылкой на зарубежные СМИ.
-
2025-05-24 15:49
Административный суд в Ереване вновь признал недействительным кратное повышение платы за парковку в столице, но вердикт останется на бумаге.
-
2025-05-24 15:45
20 мая 2025 года суд в Азербайджане приговорил Игбала Абилова к 18 годам лишения свободы по делу о госизмене. Ученого арестовали в 2024 году, когда он приехал в Азербайджан на свадьбу двоюродного брата.