Ճապոնիան հայտարարել է Ռուսաստանի հետ հաշտության պայմանագիր կնքելու ցանկության մասին
Ճապոնիան, չնայած Ռուսաստանի հետ հարաբերություններում ստեղծված բարդ իրադրությանը, ցանկանում է հաշտության պայմանագիր կնքել, քանի որ ցավալի է համարում դրա բացակայությունը Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտից 77 տարի անց:
Նման հայտարարություն է այսօր արել Ճապոնիայի վարչապետ Ֆումիո Կիսիդան «Հանուն հյուսիսային տարածքների վերադարձի համազգային հանրահավաքում» (խմբ.՝ Ճապոնիայում հյուսիսային տարածքներ են անվանում Կուրիլյան կղզիների հարավային մասը)։ «Արմենպրես»-ն այս մասին տեղեկանում է ТАСС գործակալությունից:
«Չափազանց ցավալի է, որ պատերազմի ավարտից 77 տարի անց հյուսիսային տարածքների հարցը մնում է չլուծված, իսկ Ճապոնիայի և Ռուսաստանի միջև մինչ օրս չի կնքվել հաշտության պայմանագիր: Ներկայում ճապոնառուսական հարաբերությունները գտնվում են ծանր վիճակում Ուկրաինայում ռուսական ագրեսիայի պատճառով: Սակայն Ճապոնիայի կառավարությունը հաստատակամորեն մտադիր է լուծել տարածքային խնդիրը և կնքել հաշտության պայմանագիր», - ասել է Կիսիդան։ Ճապոնիայի կառավարության՝ 1981 թ.-ին ընդունած որոշման համաձայն՝ «Հանուն հյուսիսային տարածքների վերադարձի համազգային հանրահավաքներն» ամեն տարի անցկացվում են փետրվարի 7-ին՝ ի հիշատակ 1855 թ.-ի այդ օրը ստորագրված ռուս-ճապոնական առաջին պայմանագրի։
Այդ հավաքներին ավանդաբար մասնակցում են նախարարներ, խորհրդարանի երկու պալատների պատգամավորներ իշխող և ընդդիմադիր կուսակցություններից, ինչպես նաև Կուրիլների հարավային մասի նախկին բնակիչներ։
Ծայրահեղ աջ խմբերը դա օգտագործում են որպես հակառուսական ցույցերի պատրվակ տարբեր քաղաքներում, Ռուսաստանի Դաշնության ներկայացուցչությունների առջև. ոստիկանությունը ցույցերը վերցնում Է խիստ հսկողության տակ։ Մոսկվան և Տոկիոն անցյալ դարի կեսերից բանակցություններ են վարել Երկրորդ համաշխարհային պատերազմի արդյունքներով հաշտության համաձայնագրի մշակման նպատակով։
Դրան տանող ճանապարհին գլխավոր խոչընդոտը մնում են տարաձայնությունները Կուրիլների հարավային մասի նկատմամբ իրավունքների հարցում։ Պատերազմի ավարտից հետո ամբողջ արշիպելագը ներառվեց Խորհրդային Միության կազմում, սակայն Ճապոնիան վիճարկում է Իտուրուպի, Կունաշիրի, Շիկոտանի և մի խումբ փոքր անմարդաբնակ կղզիների պատկանելությունը։
Միևնույն ժամանակ, ՌԴ ԱԳՆ-ն բազմիցս ընդգծել է, որ Մոսկվայի ինքնիշխանությունն այս տարածքների նկատմամբ ունի համապատասխան միջազգային իրավական ձևակերպում և կասկածի ենթակա չէ:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-05-24 15:54
Иран в субботу официально запустил первое в стране воздушное такси, открыв новую страницу в развитии национальной авиации, сообщает IRNA.
-
2025-05-24 15:52
Крупное отключение электроэнергии произошло во французском департаменте Приморские Альпы, где в субботу завершается Каннский кинофестиваль, сообщает РИА Новости со ссылкой на зарубежные СМИ.
-
2025-05-24 15:49
Административный суд в Ереване вновь признал недействительным кратное повышение платы за парковку в столице, но вердикт останется на бумаге.
-
2025-05-24 15:45
20 мая 2025 года суд в Азербайджане приговорил Игбала Абилова к 18 годам лишения свободы по делу о госизмене. Ученого арестовали в 2024 году, когда он приехал в Азербайджан на свадьбу двоюродного брата.