Սերժ Սարգսյանը ներկայացրել է իր ղեկավարման տարիների արտաքին քաղաքականության կոնցեպցիան
Փետրվարի 6–ին, ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը «ՀՀ արտաքին քաղաքականությունն ու անվտանգության ճարտարապետությունը 2008–2018 թվականներին» թեմայով բանախոսությամբ հանդես է եկել «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ Քաղաքացիական կրթության դպրոցի շրջանակներում:
Դպրոցի մասնակիցներից բացի, հանդիպմանը մասնակցել են ոլորտի փորձագետներ և Հայաստանի արտաքին քաղաքականությամբ հետաքրքրված գործիչներ:
Երեկոյան մեկնարկած և մոտ չորս ժամ տևած հանդիպման ժամանակ նախագահ Սարգսյանը նախ համառոտ անդրադարձել է իր պաշտոնավարման տարիների ՀՀ արտաքին քաղաքականության հայեցակարգին: Այնուհետև, հանդիպման օրակարգով նախատեսված թեմատիկ բաժանումների համաձայն, Սերժ Սարգսյանը լսարանին ներկայացրել է հարևան պետությունների հետ ՀՀ հարաբերությունների, ՀՀ-ՌԴ դաշնակցային հարաբերությունների, ՀՀ-ԵՄ, ՀՀ-ԱՄՆ հարաբերությունների զարգացման ուղղությամբ իրականացված աշխատանքները, խոսել նաև ՀՀ–Թուրքիա երկխոսության նախաձեռնության («Ֆուտբոլային» դիվանագիտություն») վերաբերյալ:
Բանախոսության ընթացքում ՀՀ երրորդ նախագահը պատասխանել է դպրոցի մասնակիցներին և հրավիրված փորձագետներին հետաքրքրող հարցերին:
Verelq.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-05-24 15:54
Иран в субботу официально запустил первое в стране воздушное такси, открыв новую страницу в развитии национальной авиации, сообщает IRNA.
-
2025-05-24 15:52
Крупное отключение электроэнергии произошло во французском департаменте Приморские Альпы, где в субботу завершается Каннский кинофестиваль, сообщает РИА Новости со ссылкой на зарубежные СМИ.
-
2025-05-24 15:49
Административный суд в Ереване вновь признал недействительным кратное повышение платы за парковку в столице, но вердикт останется на бумаге.
-
2025-05-24 15:45
20 мая 2025 года суд в Азербайджане приговорил Игбала Абилова к 18 годам лишения свободы по делу о госизмене. Ученого арестовали в 2024 году, когда он приехал в Азербайджан на свадьбу двоюродного брата.