Սիրիական Կարմիր Խաչը Արևմուտքին կոչ է արել չեղարկել Դամասկոսի դեմ սահմանված պատժամիջոցները
Սիրիական Կարմիր Խաչը կոչ է անում վերացնել միակողմանի պատժամիջոցները Դամասկոսի նկատմամբ՝ երկրաշարժի հետևանքները վերացնելու համար։ Սիրիային հատուկ տեխնիկայի և սարքավորումների մատակարարում է անհրաժեշտ, Դամասկոսում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է կազմակերպության ղեկավար Խալեդ Հբուբատին։ Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկանում Է «РИА Новости» գործակալությունից:
«Մենք կոչ ենք անում վերացնել Սիրիայի նկատմամբ շրջափակումը և տնտեսական պատժամիջոցները՝ ավերիչ երկրաշարժի հետևանքները վերացնելու համար… մեզ անհրաժեշտ են ծանր սարքավորումներ, շտապօգնության մեքենաներ և հրշեջ հաշվարկներ որոնողափրկարարական աշխատանքներն արագացնելու նպատակով:
Դրա համար անհրաժեշտ է, որպեսզի, որքան հնարավոր է շուտ, վերացվեն Սիրիայի նկատմամբ պատժամիջոցները», - ասել է Հբուբաթին։ Երկուշաբթի առավոտյան Ժամը 04:17-ին 7,7 մագնիտուդ հզորությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Թուրքիայի հարավ-արևելքում:
Երկրի նախագահ Էրդողանի խոսքով և ՄԱԿ-ի գնահատմամբ՝ այն ամենաուժեղն Է դարձել 1939 թվականից ի վեր: Վերջին տվյալներով՝ Թուրքիայում զոհվել Է 3419 մարդ, վիրավորվել՝ 20 534-ը։ Սիրիայում զոհերի թիվը հասել է 1602-ի: Հաղորդվում է 3649 վիրավորի մասին:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-28 17:24
Первопрестольный Эчмиадзин строго осуждает решение суда об аресте предстоятеля Ширакской епархии Армянской Апостольской церкви архиепископа Микаэла Аджапахяна. Об этом говорится в заявлении Первопрестольного Эчмиадзина.
-
2025-06-28 17:15
Учитывая происходящее, можно четко заявить, что Армения – авторитарное государство. Об этом заявил бывший министр иностранных дел Армении Вардан Осканян. По его словам, власти игнорируют Конституцию и законы. Он выразил уверенность, что все это упирается в проблему Арцаха.
-
2025-06-28 17:14
Если бы блицкриг против Ирана удался, очевидно, что была попытка Азербайджана и Турции прорвать так называемой Зангезурский коридор, поэтому они и проводили учения в Нахиджеване. Об этом в гостях у Новости Армении – NEWS.am на передаче «Фактор силы» заявила востоковед, специалист по Ирану Карине Геворкян.
-
2025-06-28 15:37
Facebook заблокировал пост Никола Пашиняна некорректного содержания о Католикосе всех армян и других священнослужителях.