Թուրքիայի երկրաշարժը հանգեցրել Է երկրաբանական տեղաշարժի. գիտնականներ
Թուրքիայի հարավում տեղի ունեցած երկրաշարժը երկրաբանական տեղաշարժ է առաջացրել, որի հետևանքով քարոլորտային սալերը երեք մետրով տեղափոխվել են, ասել է Իտալիայի երկրաֆիզիկայի և հրաբխագիտության ազգային ինստիտուտի (INGV) նախագահ Կառլո Դոլիոնին։ Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկանում Է «РИА Новости» գործակալությունից:
«Արաբական սալը հյուսիս-արևելք-հարավ-արևմուտք ուղղությամբ մոտավորապես 3 մետրով տեղաշարժվել Է Անատոլիական սալի նկատմամբ», - փորձագետը հայտնել Է Corriere della Sera թերթին: Ըստ գիտնականի՝ «կարծես, Թուրքիան տեղափոխված լինի դեպի հարավ-արևմուտք»։
Դոլիոնիի խոսքով՝ բեկվածքի ընդհանուր չափը կազմել է առնվազն 150 կիլոմետր, «այդ ամենը տեղի է ունեցել մի քանի տասնյակ վայրկյանում»։
Փետրվարի 6-ի առավոտյան Թուրքիայի հարավ-արևելքում 7,8 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել, որը, նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի խոսքով և ՄԱԿ-ի գնահատմամբ, ամենաուժեղն էր 1939 թվականից ի վեր։ Խոշոր ավերածություններ կան նաև Սիրիայում:
Լրատվամիջոցները հաղորդել են, որ երկրաշարժի պատճառով դադարեցվել են աշխատանքները թուրքական Ջեյհանի խոշոր նավթալցման նավահանգստում:
Իսկ Սիրիայում դադարեցվել է Տարտուս նահանգի խոշորագույն նավթավերամշակման գործարանի աշխատանքը։
Վերջին տվյալներով՝ Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի զոհերի թիվը հասել է 3549-ի, վիրավորներինը՝ 22 168-ի։ Սիրիայում զոհերի թիվը հասել է 1602-ի, վիրավորներինը՝ 3649-ի:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-05-23 19:30
Бывший президент Армении обвиняется в получении взятки примерно в $3 млн., сообщает Антикоррупционный комитет республики.
-
2025-05-23 19:21
Баку с нуля создает "исторический Азербайджан", а Армения отказывается от собственной истории, сказал в интервью Sputnik Армения политолог Карен Игитян.
-
2025-05-23 19:13
По состоянию на 17 часов 23 мая на особо охраняемые территории в столице и регионах доставлены 217 транспортных средств участников мероприятий «Последний звонок», 127 из которых управляли несовершеннолетние. Об этом сообщает пресс-служба полиции МВД.
-
2025-05-23 19:07
Ложь и фальсификация никогда не смогут стать правдой, как бы часто и восторженно они ни повторялись. Об этом говорится в заявлении Первопрестольного Святого Эчмиадзина в ответ на последние заявления главы Управления мусульман Кавказа Шейха уль-ислама Аллахшукюра Пашазаде.