Նույնականացված, բայց ծնողների կողմից չճանաչված աճյունները կհուղարկավորվեն Եռաբլուրում
44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների մասունքները, որոնք նույնականացվել են, սակայն ծնողները չեն հավատում այդ պատասխաններին և չեն վերցնում մասունքները, կհուղարկավորվեն «Եռաբլուր» զինվորական պանթեոնում՝ հատուկ հատկացված տարածքում։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Պաշտպանության նախարարի խորհրդական, գեներալ–մայոր Վարդան Ավետիսյանը։
Նրա խոսքով՝ նույնականացված է ավելի քան 80 զինծառայողի աճյուն, որոնք գտնվում են տարբեր դիահերձարաններում։
«Շատ ծնողներ չեն ընդունում ԴՆԹ պատասխանները, անգամ ծնողներ կան, որոնք մասունքները տարել են փորձաքննության այլ երկրներում։ Այդ տղաներին հուղարկավորելու հարցը քննարկվում էր դեռ նախորդ տարվանից, երբ ինձ զանգահարեց փոխնախարար Արման Սարգսյանը և հարցրեց, թե կա նախատեսված տարածք այդ տղաներին հուղարկավորելու համար, ես ասացի, որ այո, միայն թե համապատասխան շինարակական աշխատանքներից հետո։ Այդ ժամանակ անգամ 114 մասունք կար, բայց ամիսների ընթացքում որոշները ճանաչվել են ծնողերի կողմից»,- նշեց Ավետիսյանը։
Վարդան Ավետիսյանի խոսքով՝ հաստատումից հետո Կառավարությունը հանձարարականներ կտա, կսկսվեն շինարարական աշխատանքները, որոնք իրականացնող ընկերությունը կորոշվի նախապես հայտարարված մրցույթով։ Աշխատանքները հավանաբար կավարտվեն 3 ամսվա ընթացքում։
«Եռաբլուրում» արդեն առանձնացված է այն տարածքը, որտեղ կամփոփվեն տղաների աճյունները։ Այդ հողակտորը պետք է հարթեցվի, պատեր տեղադրվեն, կաթիլային համակարգ ներդրվի, կանաչապատվի, որից հետո այդ մասունքները կհուղարկավորեն։ Յուրաքանչյուր մասունքի կտրամադրվի մեկ գերեզմանատեղիի տարածք, ինչպես մյուս զոհերի շիրիմների դեպքում է։
«Դրանց վրա կլինեն փոքրիկ քարեր, որոնց վրա էլ կլինեն խաչեր՝ Առլինգթոնի գերեզմանատան նման, և այդ ամենը կանաչ գոտու վրա։ Խաչի տակ կլինի ԴՆԹ կոդ և տվյալ տղայի ծննդյան և մահվան տարեթիվը։ Անուն-ազգանուն չի գրվի, որովհետև շատ զգայուն և խնդրահարույց հարց է։ Ծնողն այդ թվի միջոցով կիմանա, որ այդտեղ հուղարկավորված է իր որդին։ Եթե ընթացքում ծնողը մտափոխվի, մենք կկարողանանք այնտեղ գերեզմանաքար դնել և նույն կերպ կառուցապատել, ինչպես մյուս տղաներինն են։ Կամ գուցե ծնողները որոշեն տեղափոխել աճյունը ընտանեկան գերեզմանատուն, դրա հնարավորությունը ևս կա»,- ընդգծեց Ավետիսյանը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-28 17:24
Первопрестольный Эчмиадзин строго осуждает решение суда об аресте предстоятеля Ширакской епархии Армянской Апостольской церкви архиепископа Микаэла Аджапахяна. Об этом говорится в заявлении Первопрестольного Эчмиадзина.
-
2025-06-28 17:15
Учитывая происходящее, можно четко заявить, что Армения – авторитарное государство. Об этом заявил бывший министр иностранных дел Армении Вардан Осканян. По его словам, власти игнорируют Конституцию и законы. Он выразил уверенность, что все это упирается в проблему Арцаха.
-
2025-06-28 17:14
Если бы блицкриг против Ирана удался, очевидно, что была попытка Азербайджана и Турции прорвать так называемой Зангезурский коридор, поэтому они и проводили учения в Нахиджеване. Об этом в гостях у Новости Армении – NEWS.am на передаче «Фактор силы» заявила востоковед, специалист по Ирану Карине Геворкян.
-
2025-06-28 15:37
Facebook заблокировал пост Никола Пашиняна некорректного содержания о Католикосе всех армян и других священнослужителях.