Արմեն ԱՇՈՏՅԱՆ․ ՀԱՅ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՈՒՆԻ ԻՐԱՎՈՒՆՔ ԲՈՐԲՈՔՎԵԼ ՆԻԿՈԼԻ ՑԱՎԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ
Հասարուկություն, որն ականատես է սեփական որդիների մահվան կապակցությամբ «հայ» կառավարիչների անտարբերությանը, ունի իրավունք բորբոքվել թուրք ժողովրդի որդիների մահվան կապակցությամբ Նիկոլի ցավակցություններից։ Այս մասին գրում է Հանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանը.
«Հասարակություն, որն ականատեսն է սեփական ողբերգությունների առնչությամբ նիկոլական ոհմակի ցինիկությանը, ունի իրավունք սվիններով ընդունել Թուրքիային պատահած արհավիրքի առնչությամբ Նիկոլի՝ Անկարային մեկնած ձեռքը։
Հասարակություն, որը մինչ այսօր տեսնում էր Թուրքիայից հնչող հոխորտանքներին նիկոլական ոհմակից 0 արձագանք, ունի իրավունք զարմանալ այս դեպքում նիկոլական օպերատիվ արձագանքից։
Հասարակություն, որին համոզում են, որ 120 000 հայրենակիցներին բախտի քմահաճույքին թողնելը նորմալ է, ունի իրավունք զայրանալ այլոց տրամադրվող օգնությունից։
Հասարակության նման արձագանքի պատճառը կրկին նույնն է, ինչ վերջին տարիներին մեր կյանքում մեզ պառակտող այլ երևույթներ՝ Նիկոլ Փաշինյան։
Հ.Գ. և վերջապես, հասարակություն, որ գիտի թե ինչ է նշանակում ծանր վիճակում օտարի մեկնած ձեռքը, իրավունքից զատ հիրավի մեծ սրտի տեր է»,- գրել է Աշոտյանը։
Հիշեցնենք, նապօրեին Հայաստանի Հանրապետությունը, վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ, փրկարարական ջոկատներ ուղարկեց Սիրիա և Թուրքիա՝ աջակցելու ավերիչ երկրաշարժի հետևանքով տուժած շրջաններում իրականացվող որոնողափրկարարական աշխատանքներին:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-05-17 15:28
Министр образования, науки, культуры и спорта Жанна Андреасян посетила школы сел Мердзаван и Мхчян, в которых на днях произошли скандальные инциденты. Об этом сообщает пресс-служба армянского ведомства.
-
2025-05-17 15:27
«С точки зрения комплектования Вооруженных сил и эффективного использования имеющегося потенциала нужно делать платной не возможность освобождения от армии или сокращение срока службы. Можно использовать уже существующие законодательные возможности – при внесении одной-двух поправок», – написал секретарь фракции «Честь имею» Национального Собрания Армении Тигран Абрамян на своей странице в социальной сети Facebook.
-
2025-05-17 15:26
Поэт, член Союза писателей Армении Карен Хуршудян стал Кавалером ордена «За заслуги» Франции.
-
2025-05-17 15:25
Рубен Варданян стал дедушкой, находясь в азербайджанском СИЗО, а семья лишена возможности сообщить ему радостную новость. Об этом сообщил его сын Давид в интервью GB News. Давид подчеркнул, что его дочь родилась уже после ареста Рубена.