Իրանը 2022 թվականի մարտից ի վեր եռապատկել է սպառազինությունների արտահանումը
Իրանական սպառազինությունների արտահանումը 2022 թվականի մարտից դեկտեմբեր ընկած ժամանակահատվածում աճել է երեք անգամ՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ։ Այս մասին հայտարարել է Իրանի պաշտպանության փոխնախարար, գեներալ Սեյեդ Մեհդի Ֆարահին, հայտնում է IRNA-ն։
Նա նշել է, որ պաշտպանական արտադրանքի արտահանումն աստիճանաբար զարգանում է, այս տարի այն եռապատկվել է նախորդ տարվա համեմատ։
Փոխնախարարի խոսքով ՝ երկրում ռազմարդյունաբերական համալիրի ուժեղացված զարգացումը սկսվել է 10 տարի առաջ։ Դրա արդյունքը զորավարժություններին հայրենական արտադրության ռազմատեխնիկայի մասնակցության զգալի աճն էր. միայն վերջին մեկ տարվա ընթացքում դրա մասնաբաժինը աճել է 10 տոկոսով ՝ հասնելով 93 տոկոսի։
Իրանցի գեներալը նաև նշել է, որ աշխարհում Իրանի հակառակորդների մեծ թվի պատճառով հանրապետությունում պաշտպանական արդյունաբերությունը պետք է գտնվի կառավարության, այլ ոչ թե մասնավոր անձանց ձեռքում։
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-27 16:07
В День Преображения Господня сегодня, 27 июля, в Первопрестольном Святом Эчмиадзине состоялась церемония открытия Католикосской усыпальницы и молитвенного зала для зажигания свечей, построенных во дворе Кафедрального Собора под председательством Католикоса Всех Армян Гарегина Второго.
-
2025-07-27 10:00
В Армении сегодня отмечают праздник Преображения Господня — Вардавар. Это один из пяти больших праздников Армянской Апостольской церкви и один из самых любимых в народе.
-
2025-07-27 09:53
Священник отец Мхитар Алоян опубликовал публикацию под названием «От семинарских лет до католикосата: свидетельство из сердца».
-
2025-07-27 09:48
В программе «Есть вопросы» Aysor.am политический деятель Давид Шахназарян прокомментировал распространяемые сообщения о том, что Армения согласилась делегировать контроль над дорогой в Сюнике американской компании. Премьер-министр Армении не опроверг эту информацию, отметив, что не возражает против такого шага.