Ատեստավորում անցած զինծառայողի աշխատավարձը կհասնի 422 հազար դրամի
ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում հաստատեց բանակում մարտական խնդիրների իրականացման, պլանավորման կամ վերահսկման գործառույթներ ունեցող պաշտոններ զբաղեցնող պայմանագրային զինվորական ծառայության սպայական, ենթասպայական և շարքային կազմերի զինծառայողների որակավորման կարգը, որի արդյունքներով հաշվարկվելու են նաև զինծառայողներին տրվող հավելավճարների չափերը։
ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը որոշման նախագծի ներկայացման ժամանակ հայտնեց, որ որակավորման կարգը վերաբերելու է համազորային, հատուկ նշանակության, հետախուզական, հրթիռային, հրետանային, հակաօդային պաշտպանության, ռադիացիոն քիմիական պաշտպանության, ռադիոէլեկտրոնային պայքարի, ավիացիոն, անօդաչու թռչող սարքերի, կապի, ինժեներական կամ ռազմատեղագրական մասնագիտական գործունեությանը և այդ գործունեության օպերատիվ, տեխնիկական, թիկունքային կամ բժշկական ապահովմանը, մարտական կամ զորահավաքային կամ բարոյահոգեբանական պատրաստության և զինվորական ծառայության պլանավորմանը, կազմակերպմանը, իրականցմանն ու վերահսկմանը:
«Ատեստավորումը ներառում է զինծառայողների մասնագիտական գիտելիքների և ծառայողական պարտականությունների իմացության թեստային գնահատումը, ֆիզիկական, կրակային և շարային պատրաստության աստիճանի գործնական գնահատումը։ Թեստային առաջադրանքը բաղկացած է լինելու 50 հարցից, ատեստավորված են համարվելու առնվազն 35 հարցին ճիշտ պատասխանած և ֆիզիկական, կրակային և շարային պատրաստությունից յուրաքանչյուրից առնվազն «լավ» գնահատական ստացած զինծառայողները»,– ասաց Պապիկյանը։
Ատեստավորումը կիրականացվի պաշտապնության նախարարի հրամանով ստեղծված ատեստավորման 5 կենտրոններում, 10 հանձնաժողովների միջոցով։
Նախարարը հայտնեց նաև, որ ատեստավորման արդյունքում շարքային զինծառայողների աշխատավարձը կկրկնապատկվի և մարտական հերթապահության համար վճարվող հավելավճարի հետ կկազմի մինչև 422 000 դրամ։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցի քննարկման ընթացքում նշեց, որ ատեստավորման գործընթացն առավել թափանցիկ ու վստահելի դարձնելու համար ատեստավորման գործընթացին կարող են մասնակցել նաև կառավարության այլ գերատեսչությունների, կազմակերպությունների ներկայացուցիչները, ԱԺ պատգամավորները։
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-27 16:07
В День Преображения Господня сегодня, 27 июля, в Первопрестольном Святом Эчмиадзине состоялась церемония открытия Католикосской усыпальницы и молитвенного зала для зажигания свечей, построенных во дворе Кафедрального Собора под председательством Католикоса Всех Армян Гарегина Второго.
-
2025-07-27 10:00
В Армении сегодня отмечают праздник Преображения Господня — Вардавар. Это один из пяти больших праздников Армянской Апостольской церкви и один из самых любимых в народе.
-
2025-07-27 09:53
Священник отец Мхитар Алоян опубликовал публикацию под названием «От семинарских лет до католикосата: свидетельство из сердца».
-
2025-07-27 09:48
В программе «Есть вопросы» Aysor.am политический деятель Давид Шахназарян прокомментировал распространяемые сообщения о том, что Армения согласилась делегировать контроль над дорогой в Сюнике американской компании. Премьер-министр Армении не опроверг эту информацию, отметив, что не возражает против такого шага.