ԵԽ-ի նախագահը Ադրբեջանի խորհրդարանի խոսնակին կոչ է արել անհիմն չմեղադրել ԵԽ պատգամավորներին
Եվրոպական խորհրդարանի նախագահ Ռոբերտա Մեցոլան Ադրբեջանի խորհրդարանի խոսնակ Սահիբա Գաֆարովային ուղղված նամակում վճռական անհամաձայնություն է հայտնել 2022 թ. դեկտեմբերի 20-ին Ադրբեջանի խորհրդարանում ԵՄ-Ադրբեջան խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի համանախագահ Թուրալ Գյանջալիևի արած հայտարարություններին։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նամակն իր սոցիալական էջերում հրապարակել է Եվրոպական խորհրդարանում ԵՄ-Հայաստան, ԵՄ-Ադրբեջան և ԵՄ-Վրաստան խորհրդարանական համագործակցության հանձնաժողովների համանախագահ Մարինա Կալյուրանդը:
«Ինչպես հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները, պարոն Գյանջալիևը մեղադրել է Եվրոպական խորհրդարանին՝ «կոռուպցիայի միջոցով Եվրոպայի խորհրդարանի անդամների ֆինանսավորման մեխանիզմ ստեղծելու համար»: Իր մեղադրանքների համար ոչ մի հիմք չներկայացնելով՝ նա պնդել է, որ «Լեռնային Ղարաբաղում թալանված ոսկու հանքավայրերից ստացված եկամուտները» մտնում են Ադրբեջանի գործողությունները քննադատող խորհրդարանականների գրպանը։ Նա նաև Twitter-ում տարածել է Եվրոպական խորհրդարանում ԵՄ-Ադրբեջան խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի համանախագահ Մարինա Կալյուրանդի նկատմամբ ուղղակի անձնական հարձակում պարունակող հոդվածը՝ նրան կեղծ մեղադրանք ներկայացնելով կոռուպցիայի համար», - գրել է Մեցոլան։
Միևնույն ժամանակ, Եվրախորհրդարանի նախագահը պատրաստակամություն է հայտնել՝ շարունակելու լավ հարաբերություններ կառուցել Ադրբեջանի Միլի մեջլիսի հետ՝ փոխադարձ հարգանքի ոգով։
«Դա կարող է ներառել և հաճախ ներառում է կառուցողական քննադատություն, որը, սակայն, պետք է հիմնված լինի փաստերի վրա, այլ ոչ թե անհիմն և զրպարտող պնդումների: Այդ պատճառով ես երախտապարտ կլինեի, եթե Դուք ձեռնարկեիք բոլոր հնարավոր քայլերը՝ ապագայում նման միջադեպերի կրկնությունից խուսափելու համար», - գրել է Մեցոլան Ադրբեջանի խորհրդարանի խոսնակ Գաֆարովային ուղղված նամակում:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-12 21:19
Член Совета по защите прав арцахцев Артак Мкртчян объявил сидячую забастовку на Площади Свободы.
-
2025-07-12 21:08
Пятидесятиметровый флаг Арцаха развернули перед началом митинга на площади Свободы в центре Еревана.
-
2025-07-12 21:05
Совет по защите прав арцахцев провёл акцию на площади Свободы в Ереване, требуя от властей Армении комплексных решений проблем перемещенных из Нагорного Карабаха граждан. Один из членов Совета, Апрес Маргарян, заявил, что правительство ограничилось мерами косметического характера и не ответило на ключевые запросы.
-
2025-07-12 21:01
Часть азербайджанских рейсов Баку — Нахчыван переведена на новый маршрут полетов через воздушное пространство Армении, сообщают азербайджанские СМИ. Отмечается, что теперь они «преодолевают на 100 км армянского неба меньше, чем раньше».