«Հայաստան» հիմնադրամը հրատապ հումանիտար աջակցություն է ցուցաբերում Սիրիայի հայ համայնքին
Հաշվի առնելով փետրվարի 6-ին տեղի ունեցած ավերիչ երկրաշարժը, ինչն ավելի խորացրեց Սիրիայում արդեն տարիներ շարունակվող հումանիտար ճգնաժամը, «Հայաստան» համահայկական հիմնադրամը ֆինանսական աջակցություն է ցուցաբերում Սիրիայի Հալեպ քաղաքում գործող 15, ինչպես նաև Դամասկոսի, Լաթաքիայի և Քեսաբի հայ կրթական հաստատություններին։ Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է «Հայաստան» հիմնադրամից:
«Հայաստան» համահայկական հիմնադրամի Ֆրանսիայի տեղական մարմնի՝ «Ֆրանսիայի հայկական հիմնադրամի» կողմից տրամադրված 100 հազար ԱՄՆ դոլարը կուղղվի այդ կրթական հաստատություններին, որտեղ աշխատող շուրջ 1100 ուսուցիչները և տեխնիկական անձնակազմը կստանան ֆինանսական աջակցություն։ Երկրաշարժից վնասվել են նաև համայնական կրթական և եկեղեցական կառույցներ, այդ թվում նաև Հալեպում գտնվող «Քարէն Եփփէ» ազգային ճեմարանը, «Կիլիկեան» դպրոցը և Ազգային պատսպարանը, ուստի հատկացված ֆինանսական աջակցության մի մասը կուղղվի այդ հաստատությունների վերանորոգմանը։
Այս հրատապ հումանիտար ծրագիրն իրականացվում է Սիրիայում Հայաստանի Հանրապետության դեսպանության հետ սերտ համագործակցությամբ, ինչպես նաև Սիրիայում գործող եկեղեցական և համայնքային այլ կառույցների ներգրավվածությամբ:
Նշենք, որ սիրիահայությանը նախորդ օժանդակության ծրագիրն իրականացվել էր 2020 թվականին, երբ կորոնավիրուսային համավարակով պայմանավորված Սիրիայում էլ ավելի բարդացավ առողջապահական և սոցիալ-տնտեսական իրավիճակը: Հիմնադրամը 70 հազար ԱՄՆ դոլար տրամադրեց Սիրիայում գործող մի շարք հայկական կրթօջախների, ինչպես նաև կորոնավիրուսային հիվանդությամբ Սիրիայում ստացիոնար բուժում ստացող սիրիահայությանը։
«Հայաստան» համահայկական հիմնադրամն իր զորակցությունն է հայտնում երկրաշարժից տուժածներին և հավատարիմ մնալով իր համահայկական առաքելությանը, ամուր կանգնած է սիրիահայության կողքին:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-27 10:00
В Армении сегодня отмечают праздник Преображения Господня — Вардавар. Это один из пяти больших праздников Армянской Апостольской церкви и один из самых любимых в народе.
-
2025-07-27 09:53
Священник отец Мхитар Алоян опубликовал публикацию под названием «От семинарских лет до католикосата: свидетельство из сердца».
-
2025-07-27 09:48
В программе «Есть вопросы» Aysor.am политический деятель Давид Шахназарян прокомментировал распространяемые сообщения о том, что Армения согласилась делегировать контроль над дорогой в Сюнике американской компании. Премьер-министр Армении не опроверг эту информацию, отметив, что не возражает против такого шага.
-
2025-07-26 14:32
Несмотря на то, что власти подавляли митинги и акции народа Арцаха угрозами и шантажом применения силы, ситуация не изменилась, заявил депутат Национального собрания Армении Тигран Абрамян.