ԵՄ գործադիր իշխանությունը պետք է պատշաճ կերպով հաշվի առնի Եվրախորհրդարանի դիրքորոշումը
Եվրախորհրդարանի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի կողմից փետրվարի 9-ին ընդունված ԵՄ-Հայաստան հարաբերությունների 2021-2022թթ․ զեկույցը ներառում է առանցքային կետեր, որոնք վերաբերում են Հայաստանի Հանրապետության և Եվրոպական Միության հարաբերություններին, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը։ Այս մասին հայտնել է ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակի նախագահ Գասպար Կարապետյանը:
«Կայուն խաղաղությունը պահանջում է համապարփակ քաղաքական կարգավորում՝ համաձայն ՄԱԿ-ի կանոնադրության և ԵԱՀԿ Հելսինկիի եզրափակիչ ակտի, մասնավորապես երեք հայտնի սկզբունքների, ներառյալ ժողովուրդների իրավահավասարությունն ու ինքնորոծման իրավունքը։
ԵՄ գործադիր իշխանությունը պետք է պատշաճ կերպով հաշվի առնի Եվրախորհրդարանի դիրքորոշումը։ ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակն ու Եվրոպայում գործող բոլոր հանձնախմբերը հանձնառու են շարունակել աշխատանքը բոլոր գործընկերների հետ՝ հայ ժողովրդի հիմնարար իրավունքների պաշտպանության համար»,-ասել է նա:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Եվրախորհրդարանի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովը փետրվարի 9-ին ընդունել է ԵՄ-Հայաստան հարաբերությունների 2021-2022թթ․ զեկույցը, որում կարևոր անդրադարձներ կան ՀՀ-ԵՄ հարաբերությունների վերաբերյալ:
Զեկույցն անդրադառնում է նաև Արցախի հակամարտությանը, ինչպես նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին։
Եվրոպական Խորհրդարանի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովը դատապարտում է Ադրբեջանի կողմից 2021 թվականի մայիսից Հայաստանի ինքնիշխան տարածք ներխուժումը, ինչպես նաև Ադրբեջանի կողմից միջպետական սահմանների խախտումները և ընդգծում զինված ուժերը սկզբնական դիրքեր վերադարձնելու անհրաժեշտությունը: Հանձնաժողովը նկատում է, որ 2022 թվականի սեպտեմբերյան ադրբեջանական ագրեսիան կապված չէ Արցախյան հիմնախնդրի հետ:
Զեկույցը վերահաստատում է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև երկարատև խաղաղ համաձայնությունը պետք է երաշխավորի Հայաստանի ինքնիշխան տարածքի ամբողջականությունը, ինչպես նաև Արցախի ժողովրդի իրավունքներն ու անվտանգությունը։ Զեկույցում, իբրև Ղարաբաղյան հակամարտության բուն պատճառ է նշվում Լեռնային Ղարաբաղի նախկին ինքնավար մարզի կարգավիճակի և բնակչության անվտանգության չլուծված խնդիրը։
Ինչ վերաբերում է 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 9-րդ հոդվածին՝ զեկույցում ընդգծվում է, որ Ադրբեջանի արևմտյան շրջանների և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև տրանսպորտային և հաղորդակցական կապերի ապաշրջափակումը չի կարող ոտնահարել Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունը։
Ինչպես 2021 թվականի մայիսի 20-ին ընդունված ԵԽ բանաձևում, այնպես էլ ներկա զեկույցում, Ադրբեջանին կոչ է արվում անհապաղ ազատ արձակել իր վերահսկողության տակ գտնվող բոլոր հայ ռազմագերիներին։ Զեկույցում կարևորվում է նաև միջազգային մարդասիրական կազմակերպություններիի, հատկապես ՄԱԿ-ի մուտքը Արցախ։
Զեկույցով կոչ է արվում երկու կողմերին, հատկապես Ադրբեջանի իշխանություններին՝ զերծ մնալ թշնամական հռետորաբանությունից կամ գործողություններից, որոնք կարող են ընկալվել որպես ատելություն կամ բացահայտ բռնություն հրահրող:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-05-23 19:30
Бывший президент Армении обвиняется в получении взятки примерно в $3 млн., сообщает Антикоррупционный комитет республики.
-
2025-05-23 19:21
Баку с нуля создает "исторический Азербайджан", а Армения отказывается от собственной истории, сказал в интервью Sputnik Армения политолог Карен Игитян.
-
2025-05-23 19:13
По состоянию на 17 часов 23 мая на особо охраняемые территории в столице и регионах доставлены 217 транспортных средств участников мероприятий «Последний звонок», 127 из которых управляли несовершеннолетние. Об этом сообщает пресс-служба полиции МВД.
-
2025-05-23 19:07
Ложь и фальсификация никогда не смогут стать правдой, как бы часто и восторженно они ни повторялись. Об этом говорится в заявлении Первопрестольного Святого Эчмиадзина в ответ на последние заявления главы Управления мусульман Кавказа Шейха уль-ислама Аллахшукюра Пашазаде.