Զախարովա․ Փաշինյանի հայտարարությունը՝ ան հաջող փորձ է արդարացնելու ԵՄ-ի ներքաշումը տարածաշրջան (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Եթե նման հայտարարություններով փորձ է արվում արդարացնել ԵՄ-ի տարածաշրջան ներքաշելը, ապա դժվար թե այդ փորձը կարելի է հաջող համարել։ Այս մասին ամենշաբաթյա ճեպազրույցում ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ մեկնաբանելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությունը, թե ԵՄ դիտորդական առաքելության նպատակներից մեկը Արևմուտքի կասկածները փարատելն է, այսինքն Բաքվի հավաստիացումներն արևմտյան գործընկերներին այն մասին, որ Հայաստանն ու Ռուսաստանի Դաշնությունը միասին ագրեսիա են ծրագրում Ադրբեջանի դեմ։
«Ռուս խաղաղապահներն ապահովում են խաղաղությունը Լեռնային Ղարաբաղում, մեր սահմանապահներն աշխատում են Հայաստանի տարածքում, այդ թվում՝ հայ-ադրբեջանական սահմանին։ Մենք երբեք չենք լսել այս առնչությամբ Բաքվի մտավախությունների մասին, միևնույն ժամանակ գիտենք ԵՄ-ի՝ Հայաստանում դիտորդական առաքելությունը տեղակայելու որոշման վերաբերյալ Ադրբեջանի քննադատական վերաբերմունքի մասին։
Ակնհայտ է, որ Բրյուսելը նպատակ ունի փոխել անվտանգության համակարգը, որը ձևավորվել է տարածաշրջանում, և դրա հիմնաքարը ռուս զինվորականների և սահմանապահների ներկայությունն է, ինչպես նաև Հայաստանի անդամակցությունը ՀԱՊԿ-ին։ Դե, և, բնականաբար, այն ոգին, որը դրսևորվեց, քաղաքական կամքը, անվանեք, ինչպես ուզում եք… այն որոշումների իրականացումը, որոնք ձեռք են բերվել երեք երկրների միջև, սա իհարկե, անվտանգության համակարգի ընդհանուր պատկերի զգալի մասն է։ Ուզում ենք հավատալ, որ Երևանը դա հասկանում և հաշվի է առնում։ Մենք բաց ենք հայ գործընկերների հետ երկխոսության համար՝ Անդրկովկասում կայունության պահպանման միջոցների կատարելագործման հարցով՝ ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձևաչափերով, ներառյալ ՀԱՊԿ-ի շրջանակներում համապատասխան աշխատանքները»,- ասել է Զախարովան։
Հիշեցնենք, որ փետրվարի 8-ին խորհրդարանում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԵՄ դիտորդական առաքելության Հայաստան ժամանելու կապակցությամբ նշել էր. «Մինչև ԵՄ առաքելությունը Ադրբեջանը արևմտյան հարթակներում իր ագրեսիվ գործողություններն ընդդեմ Հայաստանի բացատրում էր նրանով, որ Հայաստանը, ՀՀ վարչապետը ավելի ու ավելի շատ ռուսական զորքեր է բերում և տեղակայում հայ-ադրբեջանական սահմանին, պատրաստվում է հայ-ռուսական համատեղ ագրեփսիվ հարձակում հարձակում Ադրբեջանի դեմ և Ադրբեջանը իր ագրեսիվ հարձակումներով փորձում է շատ, թե քիչ հավասարակշռել իրավիճակը՝ իր խոցելիություները կառավարելու համար:
Արևմուտքում փորձ էր արվում Հայաստանը ներկայացնել որպես Ռուսաստանի ագրեսիվ քաղաքականության մասնակից, իսկ ԴՌ-ում փորձ էր արվում ներկայացնել որպես արևմտյան դավադրության մասնակից: Քանի որ ՌԴ-ի գործընկերները տեղում ունեին ներկայացուցիչներ, արևմտյան մեր գործընկերները արդեն սկսել էին մեզ խեթ նայել, որ փաստորեն դուք պատրաստվում եք ագրեսիվ գործողություններ իրականացնել, որովհետև այնտեղ հայկական ու ռուսական զորքերի մեծ կուտակումներ կան, որ պատրաստվում եք հարձակվելԱդրբեջանի վրա: Խեղճ ադրբեջանցիները ուզում են բարձունքներ գրավել, որպեսզի հավասարակշռեն: Մենք հասկանալով, որ շատ մեծ ռեսուրսներ են ծախսվում դրա վրա, ասացինք՝ շատ լավ, դուք եկեք տեղում դիտարկեք, տեսեք այդ ամենը համապատասխանում է իրականությանը, թե ոչ»:
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-05 17:07
Разрыв с Россией может изменить судьбу армяно-российских отношений На фоне резкого обострения отношений Москвы и Баку премьер Армении Никол Пашинян продолжает войну с оппозицией и церковью. После визита силовиков в Эчмиадзин и ареста двух архиепископов он вновь призвал переизбрать главу Армянской апостольской церкви. За поддержку ААЦ арестован российский бизнесмен Самвел Карапетян. В стране прошла новая серия арестов после того, как Следственный комитет Армении объявил о раскрытии заговора с целью захвата власти. О ситуации в Армении мы поговорили с первым заместителем председателя Комитета Госдумы по делам СНГ, евразийской интеграции и связям с соотечественниками Константином ЗАТУЛИНЫМ.
-
2025-07-05 15:05
Президент Турции Реджеп Тайип Эрдоган в беседе с журналистами по возвращении из оккупированного Арцаха рассказал о «возможностях», которые откроются благодаря так называемому «Зангезурскому коридору» «не только для Азербайджана, но и для всего региона».
-
2025-07-05 15:03
Молодежный союз АРФ «Дашнакцутюн» проводит акцию протеста у здания Конституционного суда Армении.
-
2025-07-05 15:02
Отец мэра Еревана Тиграна Авиняна – Армен Авинян — проиграл в суде по резонансному делу, связанному с его высказываниями в адрес водителей машин марки Opel. Об этом сообщил член фракции "Мать Армения" Григор Искандарян в прямом эфире в соцсетях.