Մարտաֆիլմ հիշեցնող հետապնդում Երևանի կենտրոնում. Hummer-ի վարորդը վրաերթի է ենթարկել պարեկի (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Մարտաֆիլմ հիշեցնող հետապնդում է տեղի ունեցել Երևանում։ Shamshyan.com-ի հաղորդմամբ, Hummer մակնիշի ավտոմեքենան, չենթարկվելով Ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի պարեկների «Կանգ առ» հրահանգին, դիմել է փախուստի։
Պարեկները մի քանի ծառայողական ավտոմեքենաներով հետապնդել են Hummer-ին, որը երթևեկել է մայթերով, անգամ մայթով մտել է ՀՀ կառավարության գլխավոր մուտքի մոտ, որտեղ վրաերթի է ենթարկել Պարեկային ծառայության Երևանի գնդի 2-րդ վաշտի հրամանատար Ռոման Միրզախանյանին, ապա դարձյալ չենթարկվելով պարեկների «Կանգ առ» հրահանգին, մի քանի ավտոմեքենաներ ջարդելով՝ դիմել է փախուստի։
Ի վերջո պարեկներին հաջողվել է Ագաթանգեղոսի փողոցում օղակ անել և կանգնեցնել Hummer փախուստը։
Դրանից հետո Hummer-ի վարորդը դիմել է փախուստի։
Hummer-ի կողմից ջարդվել է պարեկային ծառայողական 3 և Արամի փողոցում կայանված քաղաքացիական 8 ավտոմեքենաներ։ Արամի փողոցում հայտնաբերվել է նաև կրակված պարկուճ։
Ինչպես հայտնում է ոստիկանությունը, փետրվարի 10-ին՝ ժամը 23:00-ի սահմաններում, Երևանի կենտրոնում «Համեր» մակնիշի մեքենայի վարորդը մեքենան վարել է ոստիկանների և քաղաքացիների ուղղությամբ, վտանգավոր գործողություններ կատարել: Մեքենայի ընթացքը կանգնեցնելու նպատակով գործադրվել է հրազեն անվադողերի ուղղությամբ:
Ճշտվել է վարորդի ինքնությունը։
ՀՀ ՆԳՆ ոստիկանությունից «Լուրեր»-ին հայտնել են, որ «Համեր»-ի վարորդի մեքենայի հարվածից տուժած ոստիկանը դիմել է բուժօգնության, վերջինս լուրջ վնասվածքներ չունի:
Newsarmenia.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-23 19:56
Главы патриархатов и предводители церквей Иерусалима решительно осудили теракт в православной церкви Св. Ильи в Дамаске, выразили поддержку верующим, подтвердили солидарность с патриархом Антиохийским Иоанном X (храм принадлежит указанному патриархату).
-
2025-06-23 19:54
Армения и Грузия договорились о правилах транзита армянского коньяка через территорию Грузии в третьи страны. Об этом сообщил в соцсети министр экономики Армении Геворк Папоян по итогам визита армянской делегации в Тбилиси.
-
2025-06-23 19:52
Решением премьер-министра Никола Пашиняна от 23 июня Ваан Акопян освобожден от должности таможенного атташе посольства Республики Армения в Российской Федерации.
-
2025-06-23 19:51
Высший судебный совет (ВСС) отклонил ходатайство министра юстиции Србуи Галян о привлечении к дисциплинарной ответственности трёх судей. Об этом сообщает пресс-служба ВСС.