Փաշինյանը շնորհավորական ուղերձներ է հղել Իրանի հոգևոր առաջնորդին և նախագահին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձներ է հղել Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդ այաթոլլահ Ալի Խամենեիին և Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Սեյեդ Էբրահիմ Ռայիսիին՝ Իսլամական հեղափոխության հաղթանակի 44-ամյակի առթիվ: Այս մասին «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։
Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդին ուղղված ուղերձում նշված է.
«Ձերդ վսեմություն,
Ձեզ եմ հղում ջերմագին շնորհավորանքիս խոսքերն Իսլամական հեղափոխության հաղթանակի 44-րդ տարեդարձի կապակցությամբ։
Բազմադարյա արմատներ, հարուստ պատմություն և ավանդույթ ունեցող հայ-իրանական ջերմ և բարեկամական հարաբերություններն առանձնահատուկ նշանակություն ունեն մեր երկու երկրների համար։
Հայաստանի Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր արդեն ավելի քան երեք տասնամյակ է՝ ականատեսն ենք երկկողմ անշեղ և կայուն համագործակցության։
Համոզված եմ, որ փոխադարձ հարգանքի և վստահության մթնոլորտում թրծված հայ-իրանական բարեկամական հարաբերություններն ապագայում առավել մեծ նվաճումներ կգրանցեն՝ ի բարօրություն Հայաստանի և Իրանի ժողովուրդների։
Առիթը պատեհ համարելով՝ մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և արևշատություն»:
Իրանի նախագահին ուղղված ուղերձում ասված է.
«Ձերդ գերազանցություն,
Իմ ջերմ ու անկեղծ մաղթանքներն եմ հղում Ձեզ և Իրանի բարեկամ ժողովրդին Իսլամական հեղափոխության հաղթանակի 44-րդ տարեդարձի առթիվ։
Հայաստանի Հանրապետության համար առանձնահատուկ նշանակություն ունեն բազմադարյա պատմության և փոխադարձ հարգանքի վրա խարսխված հայ-իրանական աննկուն հարաբերությունները։
Համոզված եմ, որ համատեղ ջանքերի արդյունքում ի զորու կլինենք նոր մակարդակի հասցնել միջպետական փոխգործակցությունը, որի բազմոլորտ օրակարգն առավել կընդլայնվի՝ ի շահ երկու բարեկամ ժողովուրդների բարօրության և մեր երկրների անվտանգության։
Մեծապես կարևորելով տարածաշրջանային խաղաղության և կայունության հաստատման ու ամրապնդման շուրջ մեր պատկերացումները՝ վերահաստատում եմ նախորդ տարի իմ՝ Թեհրան կատարած այցի ընթացքում Հայաստան այցելելու Ձեզ հասցեագրված պաշտոնական հրավերը։
Օգտվելով առիթից՝ մաղթում եմ Ձեզ նորանոր հաջողություններ, իսկ Իրանի բարեկամ ժողովրդին՝ կայուն խաղաղություն»:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-28 17:24
Первопрестольный Эчмиадзин строго осуждает решение суда об аресте предстоятеля Ширакской епархии Армянской Апостольской церкви архиепископа Микаэла Аджапахяна. Об этом говорится в заявлении Первопрестольного Эчмиадзина.
-
2025-06-28 17:15
Учитывая происходящее, можно четко заявить, что Армения – авторитарное государство. Об этом заявил бывший министр иностранных дел Армении Вардан Осканян. По его словам, власти игнорируют Конституцию и законы. Он выразил уверенность, что все это упирается в проблему Арцаха.
-
2025-06-28 17:14
Если бы блицкриг против Ирана удался, очевидно, что была попытка Азербайджана и Турции прорвать так называемой Зангезурский коридор, поэтому они и проводили учения в Нахиджеване. Об этом в гостях у Новости Армении – NEWS.am на передаче «Фактор силы» заявила востоковед, специалист по Ирану Карине Геворкян.
-
2025-06-28 15:37
Facebook заблокировал пост Никола Пашиняна некорректного содержания о Католикосе всех армян и других священнослужителях.