Վերջին տարիներին հայրենադարձության տեմպն աճել է. քաղաքացիության համար դիմել է 25.000 մարդ
Վերջին տարիներին Հայաստանում աճել է հայրենադարձության տեմպերը. ՀՀ քաղաքացիություն ստանալու համար 2022 թվականին դիմել է ավելի քան 25.000 մարդ։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Սփյուռքի գործերի հանձնակատարի գրասենյակի ռազմավարությունների մշակման բաժնի պետ Հովհաննես Ալեքսանյանը։
Նշենք, որ 2022 թվականին ՀՀ քաղաքացիություն է ստացել մոտ 15 հազար մարդ։
«Վերջին տարիներին հայրենադարձության տեմպն աճել է, ինչը շատ ուրախալի է։ Քաղաքացիություն ստանալու համար դիմողների թվի այս ցուցանիշը 1991 թվականից ի վեր ամենամեծն է»,– ասաց Ալեքսանյանը։
Նա շեշտեց, որ վերջին 3-4 տարում աշխարհի 40-45 երկրից դիմել են ՀՀ քաղաքացիություն ձեռք բերելու համար, վերադարձել են Հայաստան և մշտական բնակություն հաստատել։
Նա ընդգծեց, որ հայրենադարձության ակտիվացումն ու խթանումը մի շարք կարևոր խնդիրներ է լուծում։ Դրանք են` դեմոգրաֆիական իրավիճակի շտկումը, Հայաստանի մոդեռնիզացումը, հայրենիքում սփյուռքի ներուժի կիրառումը, ինչպես նաև սոցիալ–տնտեսական իրավիճակով պայմանավորված ներդրումների խթանումը։ Ըստ Ալեքսանյանի` հայրենադարձության շնորհիվ լուծվում է նաև հայապահպանության խնդիրը, քանի որ օտար երկրներում ձուլման վտանգ կա։
Նրա խոսքով` հայրենադարձների խնդիրները չեն ավարտվում միայն հայրենիք տեղափոխվելով և քաղաքացիություն կամ կացության կարգավիճակ ստանալով։ Հաճախ պետական լիազոր մարմնին դիմելիս խնդիրներ են առաջանում երեխաներին դպրոցներում, մանկապարտեզներում տեղավորելիս, աշխատանք փնտրելիս, մաքսային գոտով անձնական իրերի տեղափոխման հարցի ժամանակ և այլն։ Խնդիրների լուծման առումով Սփյուռքի գործերի հանձնակատարի գրասենյակը համագործակցում է պետական բոլոր օղակների, ինչպես նաև հասարակական դաշտում աշխատող կազմակերպությունների հետ։
2023 թվականի հունվար ամսվա ընթացքում Սփյուռքի գործերի հանձնակատարի գրասենյակին հայրենադարձության և ինտեգրման հարցերով դիմել է շուրջ 300 մարդ։ Հայրենադարձության գրասենյակը 2022 թվականին ստացել է շուրջ 10.000 դիմում` հայրենադարձության տարբեր փուլերին վերաբերող։ Ալեքսանյանի պնդմամբ` գրասենյակի պատմության մեջ դա աննախադեպ ցուցանիշ է, և այն այս տարի էլ շարունակվելու տենդենց ունի։
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-12 21:19
Член Совета по защите прав арцахцев Артак Мкртчян объявил сидячую забастовку на Площади Свободы.
-
2025-07-12 21:08
Пятидесятиметровый флаг Арцаха развернули перед началом митинга на площади Свободы в центре Еревана.
-
2025-07-12 21:05
Совет по защите прав арцахцев провёл акцию на площади Свободы в Ереване, требуя от властей Армении комплексных решений проблем перемещенных из Нагорного Карабаха граждан. Один из членов Совета, Апрес Маргарян, заявил, что правительство ограничилось мерами косметического характера и не ответило на ключевые запросы.
-
2025-07-12 21:01
Часть азербайджанских рейсов Баку — Нахчыван переведена на новый маршрут полетов через воздушное пространство Армении, сообщают азербайджанские СМИ. Отмечается, что теперь они «преодолевают на 100 км армянского неба меньше, чем раньше».