Քրդական համայնք․ Թուրքիան չի օգնում երկրաշարժից տուժած քրդաբնակ շրջաններին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Երևանում ՄԱԿ-ի գրասենյակի մոտ քրդական համայնքը բողոքի ակցիա է իրականացնում Աբդուլլահ Օջալանի բանտարկության 24-րդ տարելիցի կապակցությամբ։ Նրանք կարծում են, որ Օջալանն անհիմն է դատապարտված ու կոչ են անում ամբողջ աշխարհին ճնշում գործադրել Թուրքիայի վրա, որպեսզի նա ազատ արձակի Օջալանին, նաև ուշադրություն դարձնեն քրդերի նկատմամբ թուրքական իշխանությունների կողմնակալ քաղաքականությանը։
«Նրան մեղադրում են, որ արդեն մահացող քուրդ ժողովրդին վերակենդանացրեց ու նրանց ազատության համար սկսեց պայքարել։ Աբդուլլահ Օջալանը կարողացավ ջրի երես հանել ու պարզեցնել աղավաղված պատմությունները։ Հիմա ամբողջ աշխարհն է գիտակցում, որ նա մեղավոր չէ։ ՄԱԿ-ը պետք է օգտագործի իր բոլոր լծակները Օջալանին բանտից ազատելու համար»,– հայտարարեց քրդական համայնքի ղեկավար, ՀՀ ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Կնյազ Հասանովը։
Ցուցարարները ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակին փոխանցեցին նամակ, որում ներկայացված են իրենց պահանջները միջազգային հանրությանը:
Կնյազ Հասանովը նշեց, որ Թուրքիայի և Սիրիայի քրդաբնակ գրեթե բոլոր բնակավայրերը տուժել են ավերիչ երկրաշարժից՝ տասնյակ հազարավոր մարդիկ են զոհվել, վիրավորվել և բազմաթիվ մարդիկ մնացել են անօթևան. «Երկրաշարժի հետևանքով զոհերի և վիրավորների շուրջ 90 տոկոսը քրդեր են։ Եկել ենք զորակցություն հայտնելու երկրաշարժից տուժած քուրդ ժողովրդին և հարգել զոհերի հիշատակը և ասել, որ թուրքական իշխանությունները դիտմամբ անուշադրության են մատնել քուրդ ժողովրդին, չեն շտապում օգնել և դուրս բերել մարդկանց փլատակներից և չեն վերացնում երկրաշարժի հետևանքները։ Մենք դատապարտում ենք թուրքական իշխանությունների անգործությունը։ Այս ֆոնին նաև խնդրում ենք միջազգային հանրությունից, որպեսզի օգտագործեն իրենց հնարավորությունները և ազատեն մեր առաջնորդ Աբդուլլահ Օջալանին»,- ասաց Հասանովը։
«Քուրդիստան» կոմիտեի համանախագահ Սլո Դրբոյանի խոսքով՝ Թուրքիայի կառավարությունը միայն լրատվամիջոցների տեսախցիկների դեմ է ներկայացնում, թե ամեն ինչ անում է երկրաշարժի հետևանքները վերացնելու համար, բայց իրականում ոչինչ չի անում։
«Իրականում մի քանի փրկարարական խմբեր են ուղարկում, թե, իբր, օգնում են, բայց ժողովուրդն է օգնություն ցուցաբերում։ Այստեղ ևս թուրքական իշխանությունները խոչընդոտում են քրդերին, ասում են՝ եթե մարդասիրական օգնություն եք ուզում տրամադրել, փոխանցեք մեզ, իսկ մենք արդեն կորոշենք, թե որտեղ այդ օգնությունն ուղարկել, բայց իրականում որևէ մեկին չեն օգնում։ Թուրքիայի իշխանության օգնությունը մենք չենք տեսնում»,- ընդգծեց Սլո Դրբոյանը։
Հիշեցնենք, որ քուրդ հեղափոխական և քաղաքական գործիչ, Քրդական բանվորական կուսակցության հիմնադիր և նախկին ղեկավար Աբդուլլահ Օջալանը Թուրքիայում դատապարտված է ցմահ ազատազրկման։ 1999 թվականից նա բանտարկված է Էմրալի կղզում։
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-31 09:23
Объем государственного долга Армении за последние 12 месяцев (по состоянию на конец первого полугодия 2025 года) увеличился на 14,5% и составил $13 млрд 343 млн. Согласно данным Минфина, внешний долг вырос на 12% и достиг $6 млрд 435 млн, тогда как внутренний — на 17%, до $6 млрд 909 млн.
-
2025-07-31 09:21
Армения и Палестина договорились о временном размещении объектов палестинского культурного наследия, находящихся под угрозой, в Музее-институте древних рукописей Матенадаран. Об этом заявил замглавы МИД Армении Ваан Костанян на международном форуме в штаб-квартире ООН, посвящённом урегулированию палестинского вопроса и принципу двух государств.
-
2025-07-31 09:18
Иран фактически берёт под контроль так называемый «Зангезурский коридор», который ранее рассматривался НАТО и сионистскими структурами как инструмент давления на регион, пишет Telegram-канал Sepah Pasdaran.
-
2025-07-31 09:16
В Турции состоялось заседание Совета национальной безопасности под председательством президента Реджепа Тайипа Эрдогана. Как сообщает издание Türkiye, на встрече обсуждалась ситуация на Южном Кавказе, включая напряженные отношения между Азербайджаном и Арменией, которые периодически обострялись.