ՌԴ-ի դեմ պատժամիջոցների 10-րդ փաթեթը ենթադրում է 11 միլիարդ եվրոյի առևտրային սահմանափակումներ
Ռուսաստանի դեմ պատժամիջոցների տասներորդ փաթեթը, որը Եվրամիությունը մտադիր է սահմանել մինչև փետրվարի 24-ը, ենթադրում է 11 միլիարդ եվրոյի չափով առևտրային սահմանափակումներ: Եվրահանձնաժողովի (ԵՀ) ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենը նման հայտարարություն է արել՝ այսօր Ստրասբուրգում հանդես գալով Եվրախորհրդարանի (ԵԽ) լիագումար նստաշրջանում: Այս մասին «Արմենպրես»-ը տեղեկանում է ТАСС գործակալությունից:
«Մենք ընդունել ենք պատժամիջոցների ինը փաթեթ։ Մենք պետք է շարունակենք ճնշումը և առաջարկում ենք պատժամիջոցների 10-րդ փաթեթը՝ 11 միլիարդ եվրոյի առևտրային արգելքներով», - ասել Է նա։ Ուրսուլա ֆոն դեր Լայենի խոսքով՝ պատժամիջոցների նոր փաթեթը կներառի, մասնավորապես, էլեկտրոնային բաղադրիչների արտահանման սահմանափակումներ, որոնք Ռուսաստանի Դաշնությունն օգտագործում է ռազմական կարիքների համար։ «Մենք առաջարկում ենք, ի թիվս այլ բաների, մտցնել բազմաթիվ էլեկտրոնային բաղադրիչների արտահանման սահմանափակումներ, որոնք օգտագործվում են ռուսական համակարգերում, ինչպիսիք են անօդաչու թռչող սարքերը, հրթիռները, ուղղաթիռները», - պարզաբանել Է նա:
Եվրահանձնաժողովի ղեկավարն ավելի վաղ հայտարարել էր, որ Ռուսաստանի դեմ ԵՄ պատժամիջոցների տասներորդ փաթեթը կսահմանվի մինչև փետրվարի 24-ը։ Նրա խոսքով՝ ԵՄ նոր փաթեթը կլրացնի այն բացերը, որոնք առկա են պատժամիջոցների նախորդ փաթեթներում։ ՌԴ փոխարտգործնախարար Ալեքսանդր Գրուշկոն, « Россия -24» հեռուստաալիքի եթերում մեկնաբանելով Եվրահանձնաժողովի ղեկավարի հայտարարությունները, ասել է, որ Մոսկվան ունի միջոցներ՝ պատասխանելու Ռուսաստանի Դաշնության դեմ ԵՄ պատժամիջոցների տասներորդ փաթեթին:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-05 17:07
Разрыв с Россией может изменить судьбу армяно-российских отношений На фоне резкого обострения отношений Москвы и Баку премьер Армении Никол Пашинян продолжает войну с оппозицией и церковью. После визита силовиков в Эчмиадзин и ареста двух архиепископов он вновь призвал переизбрать главу Армянской апостольской церкви. За поддержку ААЦ арестован российский бизнесмен Самвел Карапетян. В стране прошла новая серия арестов после того, как Следственный комитет Армении объявил о раскрытии заговора с целью захвата власти. О ситуации в Армении мы поговорили с первым заместителем председателя Комитета Госдумы по делам СНГ, евразийской интеграции и связям с соотечественниками Константином ЗАТУЛИНЫМ.
-
2025-07-05 15:05
Президент Турции Реджеп Тайип Эрдоган в беседе с журналистами по возвращении из оккупированного Арцаха рассказал о «возможностях», которые откроются благодаря так называемому «Зангезурскому коридору» «не только для Азербайджана, но и для всего региона».
-
2025-07-05 15:03
Молодежный союз АРФ «Дашнакцутюн» проводит акцию протеста у здания Конституционного суда Армении.
-
2025-07-05 15:02
Отец мэра Еревана Тиграна Авиняна – Армен Авинян — проиграл в суде по резонансному делу, связанному с его высказываниями в адрес водителей машин марки Opel. Об этом сообщил член фракции "Мать Армения" Григор Искандарян в прямом эфире в соцсетях.