Անիի կամրջի վերանորոգման հետ կապված թուրքագետի պարզաբանումը
Հայաստանի և Թուրքիայի ԱԳ նախարարներն Անկարայում համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ խոսեցին Անիի կամուրջի վերանորոգման մասին։ Այս հայտարարությունը հասարակության մի մասի մոտ թյուրըմբռնման պատճառ է դարձել։
NEWS.am–ի հետ զրույցում թուրքագետ Անդրանիկ Իսպիրյանը նշել է, որ Հայաստանի և Թուրքիայի ԱԳ նախարարների ելույթներում Անիի կամուրջը վերանորոգելու և հարաբերությունները կարգավորելու մասին հայտարարությունները իրար են հաջորդել, ինչը շատերի մոտ թողել է այն տպավորությունը, որ Անիի կամուրջը վերանորոգվելու է Հայաստանի և Թուրքիայի միջև որպես ցամաքային հաղորդակցության միջոց։
Թուրքագետը հիշեցրել է, որ 10–րդ դարում Հայոց Բագրատունիների կողմից կառուցված Անիի կամուրջը ներկայում իրենից ներկայացնում է որպես պատմական կառույց և ոչ ավելին։
«Այսինքն, Անիի կամուրջը պատմական կառույց է, դրա վրայով հնարավոր չէ կազմակերպել հաղորդակցություն երկու երկրների միջև մի քանի պատճառով։ Առաջինը այն չունի անհրաժեշտ տարողունակությունը, երկրորդը շատ անհարմար դիրքում է՝ անմիջապես գետի վրա և իվերջո այն գտնվում է Անիի ավերակների տարածքում, որը թանգարան է բաց երկնքի տակ և ՅՈՒՆԵՍԿՕ–ի ժառանգության ցանկում է»,–շեշտել է Անդրանիկ Իսպիրյանը։
Թուրքագետը նաև ուշադրության է հրավիրել այն հանգամանքի վրա, որ Չավուշօղլուն «Անիի կամուրջ» ասելու փոխարեն թուրքական ընդունված տերմինով է ասել՝ «Մետաքսի կամուրջ», փաստացի խուսափելով «Անիի կամուրջ» ասելուց։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-19 09:22
Группа компаний «Ташир» не намерена отменять ранее заявленные инициативы в России и Армении. Об этом говорится в сообщении, опубликованном в официальном Telegram-канале компании.
-
2025-06-19 09:19
После решения суда об аресте бизнесмен, меценат и глава группы компаний «Ташир» Самвел Карапетян обратился с посланием.
-
2025-06-19 09:17
Первопрестольный Эчмиадзин выступил с заявлением в связи с арестом бизнесмена и благотворителя Самвела Карапетяна, решительно осудив действия армянских властей.
-
2025-06-19 09:15
Лидер Турции Реджеп Тайип Эрдоган 20 июня примет премьер-министра Армении Никола Пашиняна в Стамбуле, сообщил глава управления по коммуникациям администрации президента Турции Фахреттин Алтун в соцсети Х.