Последние новости

ՎԱՐՉԱՊԵՏԸ ՏԽՐՈՒՄ Է

Փաշինյանը շատ է տխրում։ Փաշինյանի թիմի համար անչափ հեղինակավոր «Թրանսփարենսի ինթերնեյշնլ» միջազգային հասարակական կազմակերպությունն արձանագրում է, որ կոռուպցիան աճել է։ Շա՜տ է տխրում Փաշինյանը, քանի որ, չնայած իր ողջ բանավոր ձեռնածությանը, պայթում է վերջին փուչիկը, որով նա դյութում էր իր դյուրահավատ ընտրազանգվածին. այն մասին, թե իր թիմն անհաշտ պայքար է ծավալելու կոռուպցիայի դեմ։ Ավելին, մի անգամ նա նույնիսկ հայտարարեց, թե Հայաստանում համակարգային կոռուպցիային վերջ է տրված. այն չկա՛։

ԵՎ ԱՀԱ՝ ԱՅՍՊԻՍԻ ԽԱՅՏԱՌԱԿՈՒԹՅՈՒՆ: ՊԱՐԶՎՈՒՄ Է, ՈՐ ԱՅՆ ՈՉ ՄԻԱՅՆ ԿԱ, ԱՅԼԵՎ ԱՃԵԼ Է։ Եվ ի՞նչ։ Ոչինչ։ Ոչ մի աղմկահարույց կոռուպցիոն բացահայտում, որն ավարտված լինի դատավճռով։ Ամպագոռգոռ ազդարարված ոչ մի գործ չի հասնում դատարան, ամեն ինչ փսկում է քննիչների սեղանին։

Փոխարենը՝ ոչ թե օրըստօրե, այլ ժամ առ ժամ հարստանում են նոր իշխանության կողմնակիցները։ Փաշինյանի եղբայրը մի կույտ ընկերությունների տնօրեն է։ Դե, Փաշինյանն, իհարկե, կապ չունի։ Եղբորորդին հաջող բիզնես է վարում Ուկրաինայում։ Փաշինյանն, իհարկե, մեղավոր չէ։ Սիմոնյանի եղբայրը շահում է մի տենդերը մյուսի հետևից։ Խոսնակն, իհարկե, կապ չունի։ Բաստիոն Արարատը մի քանի հարյուր հազար դոլարով առանձնատուն է գնում՝ Սուքիասյանների ընտանիքի հետ կապակցված բանկի միջոցով։ Դա կոռուպցիա չէ, իհարկե։ Աննա Հակոբյանի հիմնադրամը ծաղկում է, թեև իրեն՝ խեղճին, կողոպտել են 2020 թվականի նոյեմբերի 9-ի լույս 10-ի գիշերը՝ տանելով 9 հազար դոլարի թանկարժեք իրեր

Ինչո՞վ են այս խորապատկերին կերակրում հանրությանը: Ընդդիմադիր պատգամավորներ Սեյրան Օհանյանի և Արմեն Չարչյանի դեմ սարքած շինծու գործերով։ Այն աստիճան շինծու, որ նույնիսկ իշխող թիմն է ընդունում, որ այդ գործերը դատական հեռանկար չունեն։ Այնպես, մեկօրյա շոու են, խորհրդարանին ինչ-որ բանով զբաղեցնելու, ընտրազանգվածին զվարճացնելու, ընդդիմության նյարդերի հետ խաղալու համար։

Չարչյանը, իբր, «կանխահայտ սուտ» բժշկական եզրակացություն է ստորագրել Արթուր Սարգսյանի գործով։ «Կանխահայտ սուտն» ամփոփված է նրանում, որ որպես «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի տնօրեն Չարչյանը ստորագրել է փորձագետներ Հայկազն Չախոյանի, Կարեն Մխիթարյանի, Արթուր Ղամբարյանի, Արմինե Հարոյանի և Վարդան Խաչիյանի բժշկական եզրակացությունը, որում ասվում է, որ թեև Սարգսյանը տառապում է Բեխտերևի հիվանդության պրոգրեսիվ ընթացքով, բայց չկա ներքին օրգանների ախտահարում, ինչի պատճառով նրա վիճակը չի համապատասխանում պատիժը կրելուն խոչընդոտող ծանր հիվանդությունների նորմատիվային պահանջներին։

Բայց ողջ խնդիրն այն է, որ նաև Չարչյանի ստորագրած նույն այդ եզրակացության մեջ բժիշկները նշում են, որ եզրահանգումն արվել է ներկայացված փաստաթղթերի հիման վրա, և անհնար է որոշել հենաշարժական համակարգի ախտահարման աստիճանը՝ առանց մարդուն զննելու։ Արթուր Սարգսյանին զննելու հնարավորություն բժիշկներին չի տրվել։

Գործը կփսկի, եվ մեծ ցանկություն է առաջանում գոչել՝ ամերիկյան ֆիլմերի փաստաբանների պես. «Ինչի՛ վրա են շռայլվում հարկատուների փողերը»։ Ինչի՞ վրա են ծախսում իրենց ժամանակը քննիչները։ Հերթական պղպջակի՞: Դուք ավելի լավ է զբաղվեք մինչև ուղուծուծը կոռումպացված ձեր թիմով:

Դե, և իհարկե՝ հարց. իսկ դատավորներն ովքե՞ր են։ Չարչյանին մեղադրում է այն թիմը, որի «շնորհիվ» դատարանի դահլիճում մահացավ Արմեն Գրիգորյանը։ Չարչյանին մեղադրում է այն թիմը, որի պարագլխի ավտոշարասյունը վրաերթի ենթարկեց և սպանեց հղի կնոջն ու նրա չծնված երեխային, և ոչ ոք դրա համար պատասխանատվություն չկրեց։

Թիմ, որի «շնորհիվ» անմարդկային վերաբերմունքից վախճանվեց Արցախի հերոս Մանվել Գրիգորյանը, որը միանգամայն առողջ մարդու տեսք ուներ նախքան բանտ նետվելը։ Իսկ հետո չէին տրամադրում անհրաժեշտ բուժումը, ասում էին, թե նրա մոտ ամեն ինչ կարգին է, և տնային կալանք տալով բաց թողեցին բանտից միայն այն ժամանակ, երբ ակնհայտ դարձավ, որ գեներալը մահանում է, և նրա կյանքը փրկել արդեն անհնար է

Ի դեպ, Մանվելի գործի մասին։ Ի՞նչ կա դրա առնչությամբ: Ապացուցեցի՞ք, թե գեներալը խտացրած կաթ է գողացել զինվորներից։ Ապացուցեցի՞ք, թե գեներալը զուգարանի թուղթ է գողացել զինվորներից։ Ինչո՞ւ եք հապաղում: Թե՞ գործը փոշոտվում է ինչ-որ դժբախտ քննիչի սեյֆի ամենահեռավոր անկյունում, որը չգիտի, թե ինչ անի այդ հերթական փսկած պատվերի հետ։

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

  • ФАРИСЕЙ
    2025-06-13 10:06

    Никол Пашинян опубликовал очередной текст с очередными обвинениями в адрес руководства Армянской Апостольской Церкви. Текст примечателен, там надо только адресата поменять. Все обвинения гораздо более применимы в отношении правящей команды. Не особо мудрствуя, Пашинян переписал в адрес Католикоса известные обвинения в свой адрес.

  • НИСПОСЛАННЫЙ СВЫШЕ…
    2025-06-12 09:25

    Наверное, многие сегодня в команде Пашиняна пусть и не говорят об этом вслух, но думают: «Пашинян, а оно тебе было надо?». Имея в виду развязанную премьером кампанию против церкви. Именно против Церкви, а не отдельных церковников, которые, дескать, нарушили обет безбрачия и тем самым вызвали гнев главного, оказывается, хранителя моральных норм республики - Никола Воваевича Пашиняна. Собственно, и сам Пашинян не скрывает, что главная цель - поставить церковь под контроль государства, то есть, самого Пашиняна. 

  • ПАШИНЯН АНОНСИРОВАЛ КАСТИНГ ХУНВЕЙБИНОВ
    2025-06-11 09:19

    Шаги Никола Пашиняна, направленные на раскол армянской церкви, в частности, на раскол армянского общества в целом, продолжаются. Сегодня он уже заявляет о начале процесса создания «координационной группы», которая должна «предпринять активные шаги по освобождению Первопрестольного Святого Эчмиадзина и организации новых выборов Католикоса». Причем членов руководства этого неконституционного органа, некоего подобия руководства отрядов хунвейбинов, созданных Мао для «культурной революции», будет отбирать сам Пашинян. Правда, пока не ясно, предоставит ли Пашинян новым хунвейбинам полномочия на проверку выполнения священнослужителями обета безбрачия, или будет этим заниматься самолично. 

  • «СУВЕРЕНИТЕТА» МНОГО НЕ БЫВАЕТ
    2025-06-10 09:30

    На мероприятиях «модного обучения» премьер любит заявлять, что по итогам 44-дневной войны мы потеряли часть территории, но зато наше государство стало более независимым. Конечно, в каждой демократической стране, а в «бастионе демократии» особенно, где против оппозиционеров возбуждены сотни, если не тысячи уголовных дел, каждый имеет право на мнение. Даже если оно настолько тупое, что только в рамках «модного обучения» и озвучивать.

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ