ՄԱԿ․ Գլոբալ տաքացումը «բիբլիական մասշտաբի զանգվածային մահացության» կհանգեցնի
Գլոբալ տաքացման պատճառով ծովի մակարդակի բարձրացումը «բիբլիական մասշտաբի զանգվածային մահացության» կհանգեցնի։ Deutsche Welle-ի փոխանցմամբ՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում նման կանխատեսում է արել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը՝ կոչ անելով փոփոխություններ կատարել ապաստանի տրամադրման և միջազգային իրավունքի ոլորտում օրենսդրության մեջ, որպեսզի ավելի լավ պաշտպանի նրանց, ովքեր կարող են տուժել այդ աղետից։
ՄԱԿ-ի տվյալներով՝ այսօր մոլորակի 900 միլիոն մարդ ապրում է ցածրադիր ափամերձ շրջաններում, և բոլորն էլ առանձնահատուկ վտանգի տակ են: «Ամբողջ երկրներ կարող են ընդմիշտ անհետանալ»,- նախազգուշացրել է Գուտերեշը: Սառցադաշտերի շարունակական հալման ֆոնին վտանգի տակ կլինեն ոչ միայն կղզային պետությունները, այլև այնպիսի երկրներ, ինչպիսիք են Բանգլադեշը, Չինաստանը, Հնդկաստանը և Նիդեռլանդները, պարզաբանել է նա։
Փորձագետների կարծիքով՝ համաշխարհային օվկիանոսի մակարդակի բարձրացումը կուղեկցվի ավելի հաճախակի փոթորիկներով ու ջրհեղեղներով։ Միաժամանակ աղի պատճառով հողն ու ջուրը կաղտոտվեն, շատ տարածքներ բնակության համար ոչ պիտանի կդառնան։ Ըստ ՄԱԿ-ի կլիմայի փորձագետների՝ 1900-2018 թվականներին համաշխարհային ծովի մակարդակը բարձրացել է 15-25 սանտիմետրով։ Այն սցենարի դեպքում, երբ 2100 թվականին Երկրի օդի ջերմաստիճանը երկու աստիճանով ավելի տաք կլինի, քան նախաինդուստրիալ դարաշրջանում, սպասվում է, որ համաշխարհային ծովի մակարդակը կբարձրանա ևս 43 սանտիմետրով: Ջերմաստիճանի 3-4 աստիճանով բարձրացման դեպքում այս ցուցանիշը կարող է հասնել 84 սանտիմետրի:
2023 թվականի հունվարի սկզբին Science ամսագրում հրապարակվել է հետազոտություն, ըստ որի մինչև 2100 թվականը, Երկրի վրա գլոբալ տաքացման ներկայիս տեմպերով, սառցադաշտերի 68%-ը կարող է անհետանալ։
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-05-10 15:18
Уровень воды в озере Севан, по состоянию на 10 мая, составляет 1900 м 62 см, или на 21 см выше, чем 10 мая 2024 года. Об этом директор Центра гидрометеорологии и мониторинга Левон Азизян сообщил в соцсети со ссылкой на ежедневные данные гидрологического баланса страны.
-
2025-05-10 15:17
Мэр Капана Геворк Парсян не присоединился к чиновникам, встречавшим премьер-министра Армении Никола Пашиняна. Это становится ясно, судя по кадрам, опубликованным правительством РА.
-
2025-05-10 14:07
Лауреат Государственной премии Республики Армения за всемирный вклад в высокие технологии 2024 года др. Ёсиаки Дэймон Хагивара уже в Армении. Президент лаборатории LOCOMTEC AIPS др. Хагивара прибыл в Армению, чтобы получить свою награду в области высокотехнологичной промышленности.
-
2025-05-10 13:57
Секретарь фракции «Честь имею» Национального собрания Армении Тигран Абрамян написал: