Սի Ցզինպինը ընդունել է Իրան այցելելու Ռաիսիի հրավերը
Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսին Պեկին կատարած այցի ընթացքում Չինաստանի նախագահ Սի Ցզինպինին հրավիրել է այցելել Իսլամական Հանրապետություն։ Չինաստանի ղեկավարն ընդունել է հրավերը, ասվում է երկու ղեկավարների համատեղ հայտարարության մեջ, որը հրապարակվել է հինգշաբթի։
«Նախագահ Ռաիսին նախագահ Սի Ցզինպինին հրավիրել է պետական այցով Իրան: Նախագահ Սի Ցզինպինը սիրով ընդունեց (այս) հրավերը և պատրաստակամություն հայտնեց այցելել Իրան հարմար պահին»,- Չինաստանի Կենտրոնական հեռուստատեսությունը մեջբերում է հայտարարությունը:
Համատեղ հայտարարության մեջ երկու պետությունների ղեկավարներն ընդգծել են սերտ շփումները պահպանելու և Չինաստանի և Իրանի միջև ռազմավարական համակողմանի գործընկերության խորացման պատրաստակամությունը։ Կողմերը պայմանավորվել են զարգացնել համագործակցությունը քաղաքականության, անվտանգության, տնտեսության, մշակույթի և կրթության ոլորտներում։ Պեկինը և Թեհրանը վերահաստատեցին իրենց հավատարմությունը այլ երկրների ներքին գործերին չմիջամտելու սկզբունքին։
Ռաիսին իր եռօրյա պաշտոնական այցը Չինաստան ավարտում է փետրվարի 16-ին՝ Չինաստանի նախագահ Սի Ցզինպինի հրավերով փետրվարի 14-ին ժամանելով Պեկին։
AraratNews.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-28 17:24
Первопрестольный Эчмиадзин строго осуждает решение суда об аресте предстоятеля Ширакской епархии Армянской Апостольской церкви архиепископа Микаэла Аджапахяна. Об этом говорится в заявлении Первопрестольного Эчмиадзина.
-
2025-06-28 17:15
Учитывая происходящее, можно четко заявить, что Армения – авторитарное государство. Об этом заявил бывший министр иностранных дел Армении Вардан Осканян. По его словам, власти игнорируют Конституцию и законы. Он выразил уверенность, что все это упирается в проблему Арцаха.
-
2025-06-28 17:14
Если бы блицкриг против Ирана удался, очевидно, что была попытка Азербайджана и Турции прорвать так называемой Зангезурский коридор, поэтому они и проводили учения в Нахиджеване. Об этом в гостях у Новости Армении – NEWS.am на передаче «Фактор силы» заявила востоковед, специалист по Ирану Карине Геворкян.
-
2025-06-28 15:37
Facebook заблокировал пост Никола Пашиняна некорректного содержания о Католикосе всех армян и других священнослужителях.