Դադարեցվել է Գնունու շուկայի գործունեությունը
ՀՀ քաղաքաշինության, հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի հանձնարարագրի հիման վրա Տեսչական մարմնի տեխնիկական և հրդեհային անվտանգության մասնագետների կողմից վերստուգում է իրականացվել Երևան քաղաքի Վարդանանց 78 հասցեում գործող «Շինթրեյդ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունում՝ նախկինում տրված կարգադրագրերի պահանջների կատարումը պարզելու նպատակով։
Ըստ այդմ՝ վերստուգման արդյունքում պարզվել է, որ 2022թ․կատարված վերահսկողության արդյունքում տրված՝ հրդեհային անվտանգության նորմատիվ փաստաթղթերի պահանջների թերությունների և խախտումների վերացման վերաբերյալ կարգադրագրերը չեն կատարվել։ Ընկերության կողմից շահագործվող շենք-շինություններում դեռ առկա են հրդեհային անվտանգության նորմատիվների այնպիսի խախտումներ ու թերություններ, որոնք անմիջականորեն և ուղղակի սպառնալիք են ստեղծում հրդեհների առաջացման և մարդկանց անվտանգության համար։ Հետևաբար, նշված հասցեում ընկերության հետագա շահագործումը ենթակա է ամբողջությամբ դադարեցման։
Հաշվի առնելով վերոնշյալ հանգամանքները՝ ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմնի ղեկավարի կողմից կայացվել է նշված ընկերության աշխատանքներն ամբողջությամբ դադարեցնելու որոշում։
Lragir.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-18 20:07
Властям Армении могли понадобиться голоса 6800 сотрудников "Элсетей Армении" на предстоящих в 2026 году выборах, сказал журналистам исполняющий обязанности директора ЗАО "Электрические сети Армении" Давид Казинян.
-
2025-07-18 20:03
Экс-депутат парламента Армении Рубен Акопян задержан. Об этом Sputnik Армения сообщили в Следственном комитете.
-
2025-07-18 20:02
С 21 июля Армению накроют теплые тропические воздушные массы, сообщил заместитель главы Центра гидрометеорологии и мониторинга Гагик Суренян.
-
2025-07-18 19:58
Адвокаты бизнесмена Самвела Карапетяна подали жалобы в Кассационный суд Армении. Об этом заявил адвокат Арам Вардеванян.