ԱՐԱՐԱՏ ՄԻՐԶՈՅԱՆԸ՝ ԹՈՒՐՔԱԿԱՆ ՌԱԶՄԱՎԱՐ
Պատահականություն է, հավանաբար, բայց երբեմն հնարավոր չի լինում ազատվել այն կպչուն մտքից, որ այս փուլում հատուկ է ՀՀ արտաքին գործերի նախարար նշանակվել մեկն, ում անունը Արարատ է:
Արարատ լեռը հայկական ամենագլխավոր խորհրդանիշն է: Եվ ահա Արարատը (Միրզոյան) խեղճ ու մոլոր հայացքով կանգնած է Թուրքիայի լոգոյի ու ներկայիս Թուրքիայի հիմնադիր հայր Մուսաթաֆա Քեմալի՝ Աթաթուրքի նկարի տակ:
Կայսերական հիվանդությամբ տառապող ու պանթուրքիստական հովերով տարված էրդողանական Թուրքիան խորհրդանիշների հանդեպ թուլություն ունի: Իրենք Արարատ Միրզոյանին փչացնելով՝ ուզում են նաև վիզուալիզացիայի միջոցով «խուրդել» հայկական խորհրդանիշ Արարատը:
Ինչ վերաբերում է հայ-թուրքական պաշտոնական շփումներին, ապա նվաստացումները բոլոր մակարդակներում են, անգամ մանր դետալներում:
Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժից հետո բազմաթիվ երկրներ են օգնություն ուղարկել Թուրքիա: Նրանց շնորհակալություն է հայտնում նախագահ Էրդողանը: Միայն Հայաստանի դեպքում շնորհակալությունը հնչեց Ռուբեն Ռուբինյանի հետ բանակցողի կողմից: Ավելին՝ Ադրբեջանին շնորհակալություն հայտնելիս՝ Էրդողանը դա արեց 44-օրյա պատերազմի մասին հիշելով: Նա ասաց, որ ինչպես իրենք էին Ղարաբաղյան պատերազմում կանգնած եղբայրական Ադրբեջանի կողքին, այնպես էլ հիմա Ադրբեջանն է իրենց կողքին:
Տեղին է հիշեցնելը, որ հայկական օգնության մուտքը Թուրքիա ներկայացվեց այնպիսի հուշակողոթի տակ, որը վիրավորում էր մեր պատմական հիշողությունը և ցավը:
Հաջորդը: Արարատ Միրզոյանին օդանավակայանում դիմավորեց ոչ թե Թուրքիայի արտգործնախարարը, ինչպես դա արել էր, օրինակ, Հունաստանի արտգործնախարարի դեպքում, այլ Ռուբինյանի սիրելի Քըլըչը: Այսինքն՝ նիկոլենց այդքան ինքնանվաստացումների դեպքում անգամ տարրական դիվանագիտական ժեստի սրանք չեն արժանանում:
Դե իսկ բուն բանակցությունները միայն թուրքական օրակարգով են ընթանում: Արարատ Միրզոյանը չի համարձակվում հիշել Լաչինի միջանցքի փակ լինելու մասին: Եվ դա այն դեպքում, երբ ակնհայտ է, որ միջանցքն այդ փակվել է Թուրքիայի քաղաքական հովանավորությամբ:
Արարատ Միրզոյանը Թուրքիայի ռազմավարն է: Նախագահական ընտրություններին ընդառաջ Էրդողանը Թուրքիայի քաղաքացիներին ուզում է ցույց տալ իր արտաքին քաղաքական հաջողությունների կենդանի վկայությունը: Հին ժամանակներում Արարատ Միրզոյանի պեսներին վանդակի մեջ գցած փողոցով ման էին տալիս՝ որպես գրավված երկրի ներկայացուցիչ: Հիմա աշխարհը «քաղաքակրթվել» է, նույնիսկ՝ Թուրքիան է ոճը փոխել: Արարատ Միրզոյանը կրկին վանդակի մեջ է, բայց այլ տիպի վանդակի: Նրան ձեռքով բարևում են, թողնում են որ փողկապ կապի, խոսի, ժպտա, բայց միևնույն է նա ռազմավարի դերում է:
Ցավալին այն է, որ ի դեմս Արարատի՝ ռազմավարի կարգավիճակ ունեն Հայաստանն ու Արցախը: Այդպիսին է Նիկոլ Փաշինյանի պատկերացրած «Ապագա կա ապագա»-ն: Ու եթե այս ամենը հանդուրժվում է, ապա շատ տղուր է Հայաստանի ու Արցախի ապագան: Դա թույլ չտալու համար սրանց պետք է վռնդել: Ու որքան շուտ, այնքան լավ:
Կորյուն Մանուկյան, 7or.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-05-01 19:38
Четвертый раунд переговоров между Соединенными Штатами и Ираном, который должен был состояться в Риме в субботу, вероятно, будет отложен до следующей недели, сообщаетAxios со ссылкой на три источника.
-
2025-05-01 19:36
Мы пока не получали заявку от Армении о членстве в Евросоюзе. Когда получим, тогда и обсудим. Об этом заявила в интервью радиостанции «Свобода» Комиссар по вопросам расширения ЕС Марта Кос.
-
2025-05-01 19:33
Коррупция маскируется под завесой «личного вопроса». Об этом заявил на своей странице в Facebook правозащитник Рубен Меликян, касаясь обвинений, выдвинутых против Артура Чахояна и Месропа Манукяна.
-
2025-05-01 19:26
Совет по защите прав граждан Арцаха сообщает: