Արտակ ԶԱՔԱՐՅԱՆ․ Ի՞ՆՉ ԵՐԿՈՒ «ԿԱՐԵՎՈՐ» ՀԱՐՑԵՐ Է ԼՈՒԾԵԼ ԱՐԱՐԱՏ ՄԻՐԶՈՅԱՆԸ
67 օր Արցախը շրջափակման և հումանիտար աղետի մեջ է, իսկ Հայաստանում աչքալուսանք են բերել Թուրքիայից:
Կառավարության նիստում, ՀՀ ԱԳ այսպես կոչված նախարարը գլուխ էր գովում թե ինչպիսի կարևոր այցելություն է ունեցել Թուրքիա, որտեղ իհարկե չի խոսվել Արցախի ապաշրջափակման, Ադրբեջանի կողմից ՀՀ տարածքների օկուպացման, Թուրքիայի կողմից պարբերաբար հնչող սպառնալիքների, Սյունիքով միջանցքի անհնարինության, 44-օրյա պատերազմում Հայաստանի դեմ փաստացի պետերազմած Թուրքիայի, Հայոց Ցեղասպանության և այլնի մասին: Սակայն ըստ Արարատի՝ երկու “կարևոր” հարց է իբրև լուծվել. մեկը՝ ՀՀ դիվանագիտական անձնագրեր ունեցող անձիք շուտով հնարավորություն կունենան այցելել Թուրքիա և երկրորդը՝ ինչ-որ հին կամուրջ են համատեղ վերանորոգելու:
Կամուրջի հարցը թողնենք մի կողմ, որովհետև դա ՀՀ քաղաքացիներին տեսանելի ապագայում ոչինչ չի տալու և տնտեսագետները այս հարցում համառորեն լռում են: Անդրադառնանք Արարատի գլխավոր “աչքալուսանքին”:
Հայաստանում դիվանագիտական անձնագրեր կրելու իրավունք ունեն ՀՀ Նախագահը, ՀՀ Աժ պատգամավորները, ՀՀ վարչապետը, ՀՀ կառավարության անդամները, ՀՀ ՍԴ նախագահը, ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահը, ՀՀ գլխավոր դատախազը, Ամենայն Հայոց կաթողիկոսը, Ազգային անվտանգության խորհրդի անդամները, ՀՀ ԿԲ նախագահը, ՀՀ օրենքներով ստեղծված մշտապես գործող հանձնաժողովների (խորհուրդների) նախագահները, ՀՀ մարզպետները (Երևանի քաղաքապետը), դիվանագետները, տարբեր երկրներում ծառայության մեկնած դիվանագետների ընտանիքների անդամները, ինչպես նաև ՀՀ Նախագահի, ԱԺ նախագահի և ՍԴ նախագահի ընտանիքների անդամները:
Հիմա ինձ խնդրում եմ բացատրե՛ք, թե ի՞նչ պետք է անեն վերոթվարկյալ պաշտոնյաները՝ մեր երկրի հանդեպ բացահայտ թշնամական տրամադրությունները պահպանող Թուրքիայում: Ո՞րն է նրանց համար ազատ մուտք ստանալու իմաստը և նպատակը, երբ չկա երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին որևէ գրավոր տեքստ, չկան պետությունների հարաբերություններում սահմանված առաջնահերթություններ, չկան միմյանց նկատմամբ ստանձնած միջազգային պարտավորություններ և այլն:
Արարատի հոջորդ "աչքալուսանքը" երևի լինելու է այն, որ այս պաշտոնյաների իշխանական մասն իրավունք են ձեռք բերելու ստանալ Թուրքիայի քաղաքացիություն:
“…Իսկ ի՞նչ վատ է, որ թող թավշյա կապիտուլյանտներն ազատ գնան Թուրքիա, թող լինեն նաև Թուրքիայի քաղաքացիներ, բա էլ ինչի՞ համար են ապօրինի իշխանափոխություն արել” – այսպես կպատասխանեն Նիկոլի կույր ջատագովները, որոնք, Նիկոլի հետ միասին, փաստացի հանդիսանում են Հայաստանի Հանրապետության գերեզմանափորները:
Արտակ ԶԱՔԱՐՅԱՆ, ֆեյսբուքյան էջ
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-14 15:57
Сегодня, 14 июня компания «Южно-кавказская железная дорога» отправила в рейс первый международный поезд летнего сезона 2025 года по маршруту Ереван-Батуми-Ереван. Первым поездом на черноморские курорты отправились порядка 150 пассажиров. Поезд будет курсировать до 1 октября текущего года.
-
2025-06-14 15:34
Армении дорого обойдется возможное решение о выходе страны из ЕАЭС. Политические и экономические последствия этого шага для Еревана будут весьма серьезными. Об этом Sputnik Армения сказала научный сотрудник ЦКЕМИ НИУ ВШЭ, руководитель сектора кавказских исследований ИКСА РАН Евгения Горюшина на полях форума APRI Armenia.
-
2025-06-14 10:40
"Иран ответил Израилю, запустив баллистические ракеты, - пишет на своей странице в Фейсбук востоковед, академик НАН РА Рубен Сафрастян. - Не уверен, что последуют новые удары. Но если последуют, то в таком случае ответный удар Израиля будет намного более мощным, чем предыдущие, и, скорее всего, к нему присоединятся вооруженные силы США и, возможно, их союзники... И это уже будет означать реальную полномасштабную войну.
-
2025-06-14 10:38
"У Ирана, как и у Армении, нет реальных союзников, и пока ему приходится в одиночку противостоять Израилю и стоящим за ним США, Великобритании, Франции и почти всему Западу, - пишет на своей странице в Фейсбук доктор политических наук, военный историк Армен Айвазян.