ՊՆ «ՈՒԱԶ»-ը գլորվել է ձորը. պայմանագրային զինծառայողներ են մահացե
Փետրվարի 19-ին` ժամը 19:40-ի սահմաններում, Խնածախ գյուղի մոտակայքում ձնահյուսի պատճառով ՊՆ «ՈՒԱԶ» մակնիշի ավտոմեքենան գլորվել է ձորը, ինչի հետևանքով մահացել են պայմանագրային զինծառայողներ Զորանդ Հրանտի Արզումանյանը և Զորակ Սամվելի Երանոսյանը:
ՊՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ 2 զինծառայողներ տարբեր վնասվածքներով տեղափոխվել են կայազորային հոսպիտալ. վնասվածքներ ստացած զինծառայողների վիճակը գնահատվում է բավարար, կյանքին վտանգ չի սպառնում:
Մեքենայի անձնակազմը, եղանակային չափազանց վատ պայմաններում փորձելով ստորաբաժանման մյուս զինծառայողներին օգնության հասնել, խնդիրը կատարելու համար ցուցաբերել է անձնուրացություն:
Ցավոք սրտի, դժբախտ պատահարի հետևանքով վերոհիշյալ զինծառայողները մահացել են:
Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և զորակցություն հայտնում դժբախտ պատահարի հետևանքով մահացած զինծառայողների ընտանիքների անդամներին, հարազատներին և ծառայակիցներին:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-05-23 15:00
Только что завершился крупный обмен пленными между Россией и Украиной. Об этом в соцсетях написал президент США Дональд Трамп.
-
2025-05-23 14:57
Россия искренне желает успеха Армении и Азербайджану в заключении мирного договора. Об этом заявил министр иностранных дел РФ Сергей Лавров на конференции высокого уровня, посвященной историческим южнорусским землям.
-
2025-05-23 14:55
"ФактИнфо" стали известны новые подробности беспрецедентной кражи из здания главного управления по расследованию экономических преступлений и контрабанды Следственного комитета(СК) Армении 590 000 долларов США, хранившихся как вещественное доказательство.
-
2025-05-23 14:53
Вопрос о легитимности Владимира Зеленского будет иметь принципиальное значение, когда дело дойдет до подписания мирного соглашения с Украиной. Об этом заявил министр иностранных дел РФ Сергей Лавров, передает «Российская газета».