ՌԴ դեսպանն այցելել է Շիրակի մարզ
ՀՀ Շիրակի նորանշանակ մարզպետ Մուշեղ Մուրադյանը առևտրատնտեսական, կրթական, մշակութային հարաբերությունների հեռանկարներին առնչվող հարցեր է քննարկել Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինի գլխավորած պատվիրակության հետ։ Տեղեկությունը հայտնում է Շիրակի մարզպետարանը։
Հանդիպման ընթացքում Շիրակի մարզպետն անդրադարձել է երկու երկրների բարեկամական հարաբերություններին, մասնավորապես` Շիրակի մարզում իրականացված ծրագրերին։
«Հայ և ռուս ժողովուրդների բարեկամությունը դարերի պատմություն ունի։ 2022-ին մեծ շուքով նշեցինք հայ-ռուսական դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյա հոբելյանը։ Ես` որպես Շիրակի մարզպետ, կարևորում եմ նաև ապակենտրոնացված համագործակցությունը»,– նշել է նա։
Մուրադյանն ընդգծել է, որ ուրախ կլինի, եթե երկկողմ համագործակցությունն առավել առարկայական հիմքերի վրա դրվի։
«Մենք պատրաստ ենք համագործակցության, վստահ եմ՝ համատեղ աշխատանքով կկարողանանք նոր արդյունքներ գրանցել»,– ավելացրել է նա։
Դեսպանը նշել է, որ ինքը ևս կարևորում է համագործակցությունն առավել առարկայական դարձնելուն միտված քայլերի իրականացումը։
«Մենք ևս կարևորում ենք Հայաստանի հետ մեր դաշնակցային հարաբերությունների պահպանումն ու համագործակցության ամրապնդումը։ Ուրախ եմ Շիրակի մարզ այցելելու համար և ինքս էլ պատրաստ եմ նոր գործնական ծրագրերի իրականացման»,–ասել է դեսպանը։
Հանդիպման ընթացքում պայմանավորվածություն է ձեռք բերվել համատեղ նոր նախաձեռնությունների իրականացման նպատակով նոր հանդիպումներ կազմակերպելու առնչությամբ։
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-08-15 11:09
Ускоренное формирование общих рынков энергоресурсов в ЕАЭС станет основой для равных условий экономической деятельности. Об этом вице-премьер Армении Мгер Григорян заявил на заседании Евразийского межправительственного совета в Кыргызстане.
-
2025-08-15 11:07
Представитель сборной Армении по боевому самбо Арман Аванесян (98 кг) завоевал золотую медаль на Всемирных играх 2025 в Китае. Об этом сообщает Федерация самбо Армении.
-
2025-08-15 11:05
В Чолпон-Ате (Кыргызстан) стартовало заседание Межправительственного совета Евразийского экономического союза (ЕАЭС).
-
2025-08-15 11:04
Сегодняшнее нелогичное решение Антикоррупционного суда показало, что в Армении нет правосудия. Но мы обязательно его восстановим. Об этом говорится в заявлении Совета по защите Самвела Карапетяна.