Թուրքիայում փլատակներից ավելի քան 114,000 մարդ է փրկվել
Թուրքիայի հարավ-արևելքում տեղի ունեցած երկրաշարժից հետո փլատակներից ավելի քան 114,000 մարդ է փրկվել, հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։
Նա նշել է, որ երկրաշարժերը դարձել են աննախադեպ աղետ՝ հավելելով, որ տուժած 11 շրջաններում ավելի քան 118,000 շենք ճանաչվել են ոչ անվտանգ և կքանդվեն:
«Այս պահին փլատակներից դուրս է բերվել 114 834 քաղաքացի»,- ճեպազրույցի ժամանակ ասել է Էրդողանը, փոխանցում է ՌԻԱ Նովոստին։
Նրա խոսքով՝ որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են մի քանի տեղամասերում, հիմնականում՝ Խաթայում։
Թուրքիայի նախագահը նաև հայտարարել է, որ իշխանությունները մտադիր են արգելել երկրաշարժի գոտում 3-4 հարկից բարձր նոր շենքերի կառուցումը։
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-28 15:37
Facebook заблокировал пост Никола Пашиняна некорректного содержания о Католикосе всех армян и других священнослужителях.
-
2025-06-28 15:35
Отец Нерсес Хананян отправляется в Святой Эчмиадзин. Об этом сообщили в епархии Армянской Апостольской Церкви города Симферополь.
-
2025-06-28 15:32
Персонал закрытого акционерного общества «Международная энергетическая корпорация» выразил свою безоговорочную поддержку владельцу компании – опытному бизнесмену, щедрому благотворителю и просто доброму человеку Самвелу Карапетяну.
-
2025-06-28 15:30
Министерство охраны природы Армении опровергло публикации о захоронении ядерных отходов из Франции в национальном парке "Дилижан".