ՓԱՇԻՆՅԱՆԱԿԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՆԻՉԵՐԻՆԵՐԸ
Սառնամանիքին դուրս էին նետում մանկասայլակները…
«Դիմադրություն» շարժման ակցիայի մասնակիցների նկատմամբ բռնություններից հետո, երբ տղամարդուն խեղդող մորեգույն բերետավորը պաշտոնի բարձրացում ստացավ, ոստիկանությունը ոտք է դրել զանգվածային տեռորի հաջորդ աստիճանին: Այժմ ամեն օր դրա զոհերն են դառնում ոչ թե քաղաքական բողոքի ակցիաների մասնակիցները, այլ շարքային քաղաքացիները։ Պատկերացրեք հոր վիճակը, որին 3 ժամ շարունակ թույլ չեն տալիս մտնել որդու մոտ՝ ոստիկանության բաժանմունք, որտեղ անչափահաս դեռահասին ու նրա անչափահաս ընկերոջը դաժանորեն ծեծում են։ Երբ հաջորդ առավոտյան բաժին են եկել դեռահասների փաստաբանները, ոստիկանները ծեծել են նաև փաստաբաններին։
ՍԱ ԵԶԱԿԻ ԴԵՊՔ ՉԷ, ՍԱ ԱՄԵՆԱԹՈՂՈՒԹՅՈՒՆԸ ԽՐԱԽՈՒՍՈՂ ՀԱՄԱԿԱՐԳ Է։ «Դիմադրություն» շարժման ակցիայի մասնակիցների հանդեպ բռնությունների աղաղակող դրվագներից հետո ոստիկանները հասկացան, որ ռեժիմը խրախուսում է ենիչերիական մեթոդները։ Ծեծված գործընկերներին պաշտպանության տակ առնելու Փաստաբանների պալատի փորձը, ամենայն հավանականությամբ, ապարդյուն կլինի։ Մեղավորներին չեն պատժի։ Ինչո՞ւ են մեզ ծեծում ու ծանակում սեփական երկրում։
Որտեղի՞ց 21-րդ դարի հայ ոստիկաններին թուրք ենիչերիների՝ սուլթանին ծառայող վայրագ պատժիչների ու դահիճների վարքուբարքը։ Ենիչերիները վերացվել են 1826 թվականին, սակայն այսօր այդ ինստիտուտը վերածնվում է հայկական «ոստիկանի» համազգեստով։
Զոհվածների ծնողների հանդեպ 2022 թվականի սեպտեմբերի 21-ին Եռաբլուր զինվորական պանթեոնում բռնություն կիրառած ոստիկաններն անպատիժ մնացին։ Մինչ օրս պաշտոնական պատասխան չկա, թե ով է հրաման տվել բռնություն կիրառել և բերման ենթարկել զոհված հերոսների ծնողներին։ Իսկ հիշո՞ւմ եք դեռահասին, որը ոստիկանական ավտոբուսում խնդրում էր չծեծել իրեն, քանի որ հիվանդ է ասթմայով: Արդյունքում վերակենդանացման բաժանմունքում հայտնվեցին և՛ դեռահասը, և՛ նրա հորեղբայրը, որը պաշտպանել էր եղբորորդուն և ստացել ծեծի իր բաժինը։ Մենք խոսում ենք այն դրվագների մասին, որոնք հայտնվել են լրատվամիջոցներում, մինչդեռ բռնության քանի՜ փաստեր են մնացել հանրային ուշադրության ստվերում:
Իրավապաշտպան Այսեր Իսայանի օրերս հրապարակած պատմությունը ոստիկանների կողմից Ադամյան եղբայրների՝ Տիգրանի և Վիգենի, ինչպես նաև Վիգենի կնոջ և 6 ամսական երեխայի նկատմամբ ծանակման մասին, համատարած վայրագության լոկ մեկ դրվագ է։ Գիշերը ոստիկանները կանգնեցրել են Նոր Գեղիից (Կոտայքի մարզ) Արմավիր ուղևորվող ավտոմեքենան։ Եղբայրները երկուսն էլ սթափ են եղել, մեքենայում են եղել նաև Վիգենի կինը և 6 ամսական երեխան։ Մեքենան կանգնեցրել են ինչ-որ չնչին պատրվակով, խոսք խոսքի հետևից վիճաբանություն է սկսվել, եղբայրներին բերման են ենթարկել, կնոջն ու երեխային անարգել ամենվերջին բառերով, հրել մեքենան, որտեղ նախապես անջատել են ջեռուցիչը։
Մայրն ու փոքրիկը մի քանի ժամ անցկացրել են -10 աստիճան սառնամանիքին։ Իսայանը պատմել է, որ քաշքշոցի ժամանակ ոստիկանները փորձել են ինչ-որ բան խցկել եղբայրների գրպան։ Իրավապաշտպանը գրավոր բողոքներ է ներկայացրել բոլոր ատյաններին. ՆԳ նախարարից մինչև ՆԳ ներքին անվտանգության վարչություն, սակայն դժվար թե այդ բողոքներին ընթացք տրվի։ Ժամանակն է վերջապես հասկանալու, որ մենք գործ ունենք համակարգի հետ: Ոստիկանական տեռորը արտոնված է վերևից, ոչ մի բարեփոխում չի եղել, պարզապես մի ցուցանակը փոխարինել են մյուսով և սահմանել գաղտնի երկաթե կանոն. նրանց, ովքեր պաշտպան են կանգնած պարոն Փաշինյանի ռեժիմին, թույլատրված է ամեն ինչ։
Մենք ապրում ենք ոստիկանական պետությունում, որտեղ ոստիկաններն իրենց պահում են թուրքական ենիչերիների սկզբունքով։ Եթե չեք հավատում, վերանայեք 5-րդ ալիքի ռեպորտաժը Երևան-Աշտարակ մայրուղու վրա գտնվող ՊՆ նախկին շենքից փախստականներին վտարելու մասին։ Ոստիկանները սառնամանիքին դուրս էին նետում մանկասայլակները։
Երեխաները քնել են գետնին խարույկի մոտ՝ գորգերով փաթաթված…
Փետրվարի 16-ին սայլակներով մարդկանց բիրտ ուժի կիրառմամբ դուրս են հանել սառնամանիքին, ջերմող կնոջը հանել են անկողնուց և դուրս վռնդել։ Նախապես հանրակացարանում անջատել են հոսանքը, որպեսզի մարդկանց ստիպեն հեռանալ, բայց փախստականները գնալու տեղ չունեին։ ՊՆ նախկին շենքում ծվարել են 44-օրյա պատերազմի հետևանքով անօթևան մնացած մարդիկ, այդ թվում՝ մարտական գործողությունների մասնակիցներ, զոհվածների հարազատներ, գրավյալ տարածքներից բռնի տեղահանվածներ։ Վտարման գործողությունից հետո շենքում ոչ մի անվնաս դուռ չի մնացել, ոստիկանները կոտրել են բոլորը։ Նրանք ներխուժել են սենյակներ և պահանջել, որ մարդիկ անմիջապես հեռանան։ Կանայք հազիվ են հասցրել տաք հագուստ հագցնել երեխաներին։
Անօթեվանների հետ հաշվեհարդարի համար եկել են մի քանի ավտոբուսներ՝ ոստիկաններով լի, որոնք անմիջապես բերման են ենթարկել 20 տղամարդու, որպեսզի ավելի հեշտ լինի նրանց կանանց ու երեխաներին դուրս նետել սառնամանիքին: Փետրվարի 17-ին հայտնի դարձավ, որ մարդիկ գիշերել են դրսում՝ շենքի մոտ, երեխաներին քնեցրել են խարույկի մոտ՝ գորգերով փաթաթած։ Այդ օրը սոցիալական գրասենյակը փախստականներին ուղարկել է այնպիսի հասցեներով, որտեղ բոլոր սենյակները զբաղված են եղել։ Փետրվարի 18-ին «Հայաստան» խմբակցության երկու պատգամավորների հետ բանակցություններից հետո ոստիկանները թույլ են տվել վրան խփել շենքի տարածքում։ Փախստականներին աջակցել է նաև «Խաչակիրներ» ռազմականացված հասարակական կազմակերպությունը։
Մինչ ռեժիմի վերնախավը շքեղ առանձնատներ է գնում, Փաշինյանի ու իր հանցախմբի մեղքով իրենց տներից զրկված մարդիկ գիշերներ են անցկացնում փողոցում՝ մանկահասակ երեխաների հետ։ Ի՞նչ է սա. արցախցիների նկատմամբ Նիկոլի առանձնակի ատելության դրսևորո՞ւմ։ Իսկ գուցե Փաշինյանն այդ կերպ նախազգուշացնո՞ւմ է արցախցի ապագա փախստականներին, թե ինչ է նրանց սպասվում Հայաստանում։
Ինչո՞ւ ՊՆ նախկին շենքը հանձնեցին Պետեկամուտների կոմիտեին՝ նախապես չհոգալով փախստականների ճակատագրի մասին։ Ինչո՞ւ ռեժիմը առանձնակի դաժանությամբ սառնամանիքին դուրս վռնդեց նորածիններին ու նրանց ծնողներին։ Ռուստամ Բադասյանին ձմռան կեսին շտապ անհրաժե՞շտ էր ՊՆ նախկին շենքը Պետեկամուտների կոմիտեի կարիքների համար։ Ոստիկանները տեսախցիկների առջև ասում էին, թե շենքում մարդկանց գտնվելն անօրինական է, մինչդեռ մարդիկ փաստաթուղթ էին ցույց տալիս, որը հակառակն էր վկայում։
Այդ օրերին Փաշինյանը կառավարության նիստում հայտարարեց, թե «դռնից այն կողմ միլիոնավոր մարդիկ աջակցության կարիք ունեն»՝ նկատի ունենալով Թուրքիայում և Սիրիայում երկրաշարժից տուժածներին։ Ինչո՞ւ է նա անտեսում նրանց, ովքեր «ժողովրդավարության բաստիոնում» երեխաների հետ դրսում են գիշերում ձմռան ցրտին։ Թե՞ նրա կարեկցանքը չի տարածվում հայերի վրա։ Ինչո՞ւ 44-օրյա պատերազմից հետո փախստականների տեղավորման խնդիրը չի լուծվել։
«Ժողովրդավարության բաստիոնը» 5 տարվա ընթացքում վերածվել է տանջախցի
Շուտով կլրանա Փաշինյանի կառավարման 5 տարին։ «Հաղթանակած հեղափոխության երկրի հպարտ քաղաքացիները», բառացիորեն ամեն օր դառնում են ոստիկանական տեռորի զոհեր։ Եթե քաղաքական ակցիաների ընթացքում կիրառված բռնությունը կարելի էր բացատրել ընդդիմության հանդեպ Փաշինյանի խուճապային վախով, ապա շարքային քաղաքացիների նկատմամբ ոստիկանների հաշվեհարդարը հանգեցնում է այն մտքին, որ համակարգն աշխատում է ահաբեկման ուղղությամբ։ Ոստիկանության այսպիսի սանձարձակություն չի եղել երեք նախագահներից ոչ մեկի օրոք։
«Ժողովրդավարության բաստիոնը» 5 տարվա ընթացքում վերածվել է տանջախցի, որտեղ մարդկանց գլուխը հարվածում են ասֆալտին (կան տեսանյութերը), ծանակում կանանց ու երեխաներին, բռնության ենթարկում զոհված հերոսների ծնողներին: Եվս մեկ անգամ կրկնեմ, որ սա համակարգ է. հայ ժողովրդին աստիճանաբար վարժեցնում են վախի ու դաժանության մթնոլորտում ապրելուն։ Դատելով ամենից, ռեժիմի պարագլուխը վերջնականապես մտել է Անկարայի փոխանորդի դերի մեջ, իսկ փոխանորդներին ոստիկանություն պետք չէ, նրանց պատժիչներ են պետք։
Հանցավորության կորագիծն անշեղորեն վեր է սողում, «բարեփոխված» ոստիկանությունը կրկնօրինակում է ենիչերիների ձեռագիրը, իսկ հայ ժողովուրդն ապրում է ասես սուլթանի լծի տակ։ Թեպետ, ինչո՞ւ «ասես», չէ՞ որ թուրքերն իրենց փոխանորդ էին նշանակում հայկական ազգանուններով մարդկանց, որոնք, ինչպեսև Փաշինյանը, չէին նեղանում, երբ իրենց անվանում էին թուրք։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-31 08:51
В августе 2024 г. верхушка режима объявила о совместном решении Еревана и Баку изъять из текста межгосударственного соглашения о мире статью о региональных коммуникациях, однако уже в начале января 2025 г. Алиев прибегнул к угрозам, требуя предоставить ему "коридор" через Зангезур. Апшеронский султан тогда заявил, что "Зангезурский коридор" - это термин, который уже вошел в международный обиход. Август 2025 г. – это уже новые реалии, события в мире и регионе развиваются ускоренными темпами…
-
2025-07-30 10:34
20 политзаключенных из числа соратников архиепископа Баграта Галстаняна – это только часть граждан, находящихся под арестом по политическим причинам. 27-летний Агван Аршакян не так давно победил рак, он пока остается под наблюдением врачей, нуждается в режимном питании и длительном пребывании на свежем воздухе. Тюремный режим не способствует соблюдению этих правил, а потому у политзаключенного наметились скачки артериального давления, отнялась рука. Невзирая на это, Аршакяну не предоставлена возможность пройти обследование, о чем сообщил его адвокат Вараздат Арутюнян. О политзаключенных Андранике Чамичяне и Игоре Саркисяне до СМИ доходят скупые сведения, о других политзаключенных известно только то, что правящий режим не считает их аресты политическими.
-
2025-07-30 08:42
5 августа будем отмечать 6-ю годовщину митинга в Степанакерте (2019 г.), с трибуны которого Пашинян озвучил без ссылки на первоисточник фразу Светлой памяти полевого командира Леонида Азгалдяна: "Арцах – это Армения, и точка!". 21 мая 2020 г., высшее руководство Армении во главе с Пашиняном присутствовало на церемонии инаугурации президента Республики Арцах Араика Арутюняна, которая впервые проводилась в Шуши. В ноябре того же года по итогам 44-дневной войны, которую в народе называют "договорной", Шуши оказался под контролем азербайджанцев, а Пашинян объявил с трибуны парламента, что "Шуши мрачный, несчастный и бесцветный город", после чего задался вопросом: "Нам нужен был Шуши?".
-
2025-07-28 09:51
Вардан Гукасян лучше всех знает детали отлучения от должности мэра Гюмри В. Самсоняна, назначенного по итогам сделки экс-мэра Самвела Баласаняна и ГД. Условия сделки ему тоже известны во всех подробностях, включая назначение сына экс-мэра на должность Чрезвычайного и Полномочного Посла РА в Ираке. Гукасяну известны также причины последующего отзыва и заключения Баласаняна-младшего сначала под домашний, а потом под тюремный арест.