Չինաստանը ՀՀ-ին 100 մլն չինական յուանի չափով անհատույց օգնություն կտրամադրի
Չինաստանի հետ համագործակցության զարգացումը ՀՀ կառավարության արտաքին քաղաքական առաջնահերթությունների շարքում է: Հայաստանի և Չինաստանի միջև ձևավորվել է քաղաքական երկխոսության բարձր մակարդակ, կնքվել են 5 տասնյակից ավելի համաձայնագրեր և հուշագրեր, անցկացվում են քաղաքական խորհրդակցություններ: Այս մասին ասել է ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանը ««Հայաստանի Հանրապետության Կառավարության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Կառավարության միջև` տեխնիկատնտեսական համագործակցության մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագծի քննարկման ժամանակ՝ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի այսօրվա նիստում:
ԱԺ-ից NEWS.am-ին հայտնում են, որ համաձայնագիրը ստորագրվել է 2021 թվականի նոյեմբերի 15-ին:
Փոխնախարարի տեղեկացմամբ՝ անցած ավելի քան 3 տասնամյակի ընթացքում երկու երկրների միջև տեխնիկատնտեսական համագործակցությանը վերաբերող մի շարք համաձայնագրեր են կնքվել, որոնք էապես նպաստել են մի շարք բնագավառներում առկա փոխգործակցության խորացմանը:
Քննարկվող համաձայնագրի վավերացման արդյունքում Չինաստանը Հայաստանին 100 մլն չինական յուանի չափով անհատույց օգնություն կտրամադրի, որը կօգտագործվի Հանրային հեռուստաընկերության հեռարձակման դահլիճի նախագծման, շինարարության և այլ՝ փոխհամաձայնեցված նախագծերի իրականացման համար:
Հանձնաժողովն օրենքի նախագծին դրական եզրակացություն է տվել:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-05-23 14:44
В Ереване граждане с утра 23 мая перекрыли перекресток, ведущий от улицы Арцаха к ТЭЦ и улице Арин Берда (ТЭЦ-и круг). Они жалуются на то, что на данном участке есть много промышленных объектов, а дорога находится в плачевном состоянии, из-за чего машины выходят из строя.
-
2025-05-23 14:21
В вооруженных силах Турции выявлены десятки военных, подозреваемых в связях с организацией ныне покойного проповедника Фетхуллаха Гюлена (FETÖ, признана террористической и запрещена в Турции), сообщает в пятницу газета Sabah.
-
2025-05-23 14:20
Азербайджан подал официальную жалобу в Комиссию ООН по неправительственным организациям (НПО) на организацию «Международная христианская солидарность», которая имеет консультативный статус при ООН и является правозащитной организацией, занимающейся защитой прав армян Арцаха. Центральный офис Ай Дата АРФД выступил с заявлением по этому поводу.
-
2025-05-23 13:18
Полиция Армении, по состоянию на 12:00, доставила на штрафные площадки 109 транспортных средств, принадлежащих участникам мероприятий "Последний звонок".