ՄԱՐՏԱԿԵՐՏԻՑ ՈՒՐՑԱՁՈՐ ՀԱՍԱԾ ՆՈՐՄԱՆ ԱՐՋԻ ՓՐԿՈՒԹՅԱՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Արցախի Մարտակերտի շրջանի Վանք գյուղից նախորդ տարվա ամռանը Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի միջոցով Արարատի մարզի Ուրցաձոր գյուղ է տեղափոխվել Նորման արջի ընտանիքը։ Այժմ վեցհոգանոց ընտանիքը ձմեռային քուն է մտել։ Իրենց մեծ մասը Վանքում անցկացրած արջերը վատ պայմաններում էին հայտնվել տիրոջ մահվանից հետո։
«Նորմանն ամենատարեց արջն է և չնայած իր պատկառելի տարիքին՝ Հայաստան տեղափոխվելիս ընդամենը մեկ փչացած ատամ ուներ, որը հնարավոր եղավ բուժել մեր կողմից հրավիրված մասնագիտական կազմի շնորհիվ։ Այժմ Նորմանը հանգիստ քնում է, ուտում ամեն ինչ և շատ լավ վիճակում է»,- News.am-ի հետ զրույցում ասաց Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի տնօրեն Ռուբեն Խաչատրյանը։
Ռուբեն Խաչատրյանի խոսքով՝ փոքր վանդակներում, առանց խնամքի մնալուց են արջերի մոտ նման խնդիրներ առաջանում։ Վազվելու, ձգվելու համար տարածություն չունեցող արջերը ճաղավանդակները կրծոտելու միջոցով են փորձում իրենց ազատությունը պատկերացնել։
20-ամյա Նորմանին վիրահատել է արտերկրից ժամանած ատամնաբույժը։ Արջի պատմությանը անդրադարձել է նաև The Mirror պարբերականը։
«Փոլ Կասարի հինգ ժամ տևած ատամնաբուժական վիրահատությունից հետո նա հիմա ուրախությամբ ծամում է իր սիրելի ծիրանի կտորը»,- գրել էր պարբերականը։
Հայաստանում բազմաթիվ արջեր երկար տարիներ ապրել և ապրում են դաժան պայմաններում՝ գազալցակայանների, ռեստորանների, առանձնատների բակերում տեղադրված փոքրիկ ճաղավանդակներում՝ անուշադրության մատնված։ Արջերը զրկված են տարրական պայմաններից, բժշկական հետազոտություններից, հատուկ սննդակարգից։
«Մենք պետք է պատկերացնենք, որ ճաղավանդակներ կան, որոնք ընդամենը երկու մետր երկարություն ունեին։ Նույնիսկ վանդակներ կային, որ կենդանին այնքան էր կեղտոտել, որ վանդակի ուղիղ կեսն իր կեղտն էր, որովհետև չէին մաքրում։ Արջը չէր կարողանում ամբողջապես կանգնել, կռացած էր միշտ։ Արջեր ունենք, որոնք առաջին անգամ բաց թողնբելուց հետո կես ժամ ուղղակի վազում էին խելագարի պես, որովհետև առաջին անգամ կյանքում վազում էին կամ ջուր էին տեսել առաջին անգամ ու մտել էին լողալու»,- ասաց Խաչատրյանը։
Ծրագրի գործունեության յոթ տարիների ընթացքում փրկվել է 35 արջ, որոնցից տասն այժմ ապրում են Կենդանաբանական այգում, 25-ը՝ Ուրցաձորում։ Նրանք այժմ ձմեռային քնի մեջ են, որը նրանց առողջ ապրելակերպի լավագույն ցուցիչն է։
«Իրենք իրենց լողավազաններն ունեն, այնտեղ հատուկ ձևով կերակրվում են, կերակրման հատուկ տեսակներ կան, լինում է, որ կերակուրը թաքցվում է, որ իրենք փորձեն գտնել, մարզվել»,- նշեց Խաչատրյանը։
Հիմնադրամի տնօրենը հիշում է՝ եղել են դեպքեր, երբ արջին պահողի ֆինանսական հնարավորություններն ավելի զորեղ են գտնվել և արջին փրկել չի հաջողվել։ Այստեղ Խաչատրյանը կարծում է, որ արդեն պետությունը դեր ունի, պետք է լրացվի օրենքի բացը։
Ազատ և կիսազատ պայմաններում պայմաններում կենդանիներին պահելու կարգը սահմանելու համար Շրջակա միջավայրի նախարարությունը նախագիծ է մշակում։ Ըստ դրա՝ կսահմանվեն հստակ չափորիշներ, որոնց ապահովումից հետո միայն կտրվի կենդանուն պահելու թույլտվություն։ Կենդանիները կհաշվառվեն, և եթե ընթացքում նրանց պայմանները վատանան, պետությունը կկարողանա իր խնամքի տակ վերցնել կենդանուն։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-05-17 15:28
Министр образования, науки, культуры и спорта Жанна Андреасян посетила школы сел Мердзаван и Мхчян, в которых на днях произошли скандальные инциденты. Об этом сообщает пресс-служба армянского ведомства.
-
2025-05-17 15:27
«С точки зрения комплектования Вооруженных сил и эффективного использования имеющегося потенциала нужно делать платной не возможность освобождения от армии или сокращение срока службы. Можно использовать уже существующие законодательные возможности – при внесении одной-двух поправок», – написал секретарь фракции «Честь имею» Национального Собрания Армении Тигран Абрамян на своей странице в социальной сети Facebook.
-
2025-05-17 15:26
Поэт, член Союза писателей Армении Карен Хуршудян стал Кавалером ордена «За заслуги» Франции.
-
2025-05-17 15:25
Рубен Варданян стал дедушкой, находясь в азербайджанском СИЗО, а семья лишена возможности сообщить ему радостную новость. Об этом сообщил его сын Давид в интервью GB News. Давид подчеркнул, что его дочь родилась уже после ареста Рубена.