«Հրապարակ». Ո՞Վ Է «ԶՈՀԱԲԵՐՎԵԼՈՒ»
«Հրապարակ» թերթը գրում է. «Թիմակիցների նկատմամբ Նիկոլ Փաշինյանի անվստահությունը հասել է գագաթնակետին, իրավապահ աղբյուրն ասում է, որ վարչապետը հանձնարարել է ուսումնասիրել ՔՊ-ականներին այս կամ այն կերպ փոխկապակցված անձանց, այդ թվում՝ հեռավոր բարեկամների, ընկերների ունեցվածքը, որ հասկանա, թե թիմակիցներից ով ինչքան է գողանում, ով ինչքան է հարստացել, իրեն ինչքան է խաբել։ Ենթադրվում է, որ որոշել է «դոսյեներ» հավաքել՝ բոլորին պահելով դատվելու վախի մեջ։
Իսկ երեկ տեղեկություններ տարածվեցին, որ գլխավոր դատախազը հնարավոր է ԱԺ նոր միջնորդություն ներկայացնի` անձեռնմխելիությունից զրկելու մասին, բայց այս անգամ ՔՊ-ական պատգամավորներից մեկի վերաբերյալ։
Երեկ ՔՊ ֆրակցիայում այս տեղեկությունն ակտիվորեն քննարկում էին, փորձում էին գուշակել, թե ով է «զոհաբերվելու»: 2 անուն են կասկածում․ մեկն Արսեն Թորոսյանն է, ում առողջապահության նախարար աշխատած տարիների, մասնավորապես քովիդի շրջանի չարաշահումների վերաբերյալ քրգործեր կան հարուցված: Բացի այդ՝ Թորոսյանը վարչության ընտրությունների կեղծիքը բացահայտեց` դառնալով անցանկալի անձ ողջ ՔՊ-ի և Նիկոլ Փաշինյանի համար: Մյուսը պաշտպանության նախկին փոխնախարար Գագիկ Մելքոնյանն է, ում պատժելու առիթն էլ կարող է լինել Սեյրան Օհանյանի միջնորդության քվեարկությանը «հիվանդության» պատրվակով չմասնակցելը»:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-27 16:07
В День Преображения Господня сегодня, 27 июля, в Первопрестольном Святом Эчмиадзине состоялась церемония открытия Католикосской усыпальницы и молитвенного зала для зажигания свечей, построенных во дворе Кафедрального Собора под председательством Католикоса Всех Армян Гарегина Второго.
-
2025-07-27 10:00
В Армении сегодня отмечают праздник Преображения Господня — Вардавар. Это один из пяти больших праздников Армянской Апостольской церкви и один из самых любимых в народе.
-
2025-07-27 09:53
Священник отец Мхитар Алоян опубликовал публикацию под названием «От семинарских лет до католикосата: свидетельство из сердца».
-
2025-07-27 09:48
В программе «Есть вопросы» Aysor.am политический деятель Давид Шахназарян прокомментировал распространяемые сообщения о том, что Армения согласилась делегировать контроль над дорогой в Сюнике американской компании. Премьер-министр Армении не опроверг эту информацию, отметив, что не возражает против такого шага.