Դատավոր ՆԱԽՇՔԱՐՅԱՆԻ ՊԱՇՏՊԱՆ․ ԱՅՍ ՎԱՐՈՒՅԹԻ ՆԱԽԱՁԵՌՆՈՒՄԸ ԵՂԵԼ Է ԿՈՂՄՆԱԿԱԼ, ԱՅՆ ԻՐ ԲՆՈՒՅԹՈՎ ԽՏՐԱԿԱՆ Է
Բարձրագույն Դատական խորհուրդում տեղի է ունեցել դատավոր Զարուհի Նախշքարյանի գործով նիստը։
Դատավոր Նախշքարյանի ներկայացուցիչ Սիրանուշ Սահակյանն ասաց, որ իրենք հիմնավոր փաստեր են ներկայացրել՝ այս վարույթի նախաձեռնումը եղել է կողմնակալ, օբյեկտիվ քննություն չի ապահովվել։
«Ավելին՝ այն իր բնույթով խտրական է։ Եթե մենք ուսումնասիրենք հրապարակման այն մասը, կտեսնենք, որ ԲԴԽ որոշման վերաբերյալ կարծիք է արտահայտել նաև այլ դատավոր։ Բայց արդարադատության նախարարությունը որոշել է գնահատական տալ միայն մեկ դատավորի, ուզում ենք հասկանալ գործունեության սկզբունքները, բացատրություն ունենալ, եթե իսկապես այդ խոսքը ԲԴԽ-ին ուղղված քննադատություն է ընկալվում և պատժելի է, ինչ է սկզբունքով է ընտրվել»,- նշեց Ս.Սահակյանը։
Արդարադատության նախարարության ներկայացուցիչն ասաց, որ լիազոր մարմինը կարգապահական վարույթի ընթացքում դատավոր Զարուհի Նախշքարյանի վերագրված կարգապահական խախտումները հիմնավորել է։
«Կարծում եմ՝ լիազոր մարմնի կողմից բոլոր վերաբերելի, թույլատրելի ապացույցները ներկայացվել են, որ դատավորի կողմից խախտվել են համապատասխան վարքագծի կանոնները, մասնավորապես գործի քննության ընթացքում հրապարակային կարծիք հայտնել, այնուհետև հրապարակային կարծիք հայտնել գործով կայացված ակտի վերաբերյալ ՝ կասկածի տակ դնելով այն։
Արդեն ներկայացված փաստական և իրավական հիմքերով խնդրում ենք բավարարել մեր միջնորդությունը և կարգապահական պատասխանատվության ենթարկել դատավոր Նախշքարյանին»,- ասաց ԱՆ ներկայացուցիչը։
Նշենք, որ արդարադատության նախարարությունը դատավորին վերագրվել է վարքագծի կանոնների որոշակի խախտումներ, մասնավորապես դատական օրենսգրքի 69-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ և 7-րդ կետերով սահմանված խախտումներ։
Նախօրեին նիստին ԱՆ ներկայացուցիչը նշել էր, որ արդարադատության նախարարի հունվարի 31-ի որոշման պատճառ են հանդիսացել երեք լրատվամիջոցներին Զարուհի Նախշքարյանի տված հարցազրույցները, ինչպես նաև ֆեյսբուք սոցիալական ցանցում «Զարուհի Դանիելյան» օգտատիրոջ կողմից արված հրապարակումները. «Մեր համոզմամբ, այդ խախտումները դրսևորվել են հետևյալում. դատավոր Աննա Փիլոսյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի վերաբերյալ ԲԴԽ կողմից որոշման հրապարակման նախորդ օրը դատավոր Զարուհի Նախշքարյանը հրապարակային կարծիք է հայտնել դատարանում քննվող գործի վերաբերյալ, ինչպես նաև որոշման հրապարակումից հետո հրապարակային կերպով կասկածի տակ է առել տվյալ դատական ակտն ու դատարանի գործողությունները»։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-05-17 15:28
Министр образования, науки, культуры и спорта Жанна Андреасян посетила школы сел Мердзаван и Мхчян, в которых на днях произошли скандальные инциденты. Об этом сообщает пресс-служба армянского ведомства.
-
2025-05-17 15:27
«С точки зрения комплектования Вооруженных сил и эффективного использования имеющегося потенциала нужно делать платной не возможность освобождения от армии или сокращение срока службы. Можно использовать уже существующие законодательные возможности – при внесении одной-двух поправок», – написал секретарь фракции «Честь имею» Национального Собрания Армении Тигран Абрамян на своей странице в социальной сети Facebook.
-
2025-05-17 15:26
Поэт, член Союза писателей Армении Карен Хуршудян стал Кавалером ордена «За заслуги» Франции.
-
2025-05-17 15:25
Рубен Варданян стал дедушкой, находясь в азербайджанском СИЗО, а семья лишена возможности сообщить ему радостную новость. Об этом сообщил его сын Давид в интервью GB News. Давид подчеркнул, что его дочь родилась уже после ареста Рубена.