Արտակ ԶԱՔԱՐՅԱՆ․ ԲՈԼՈՐ ՏԵՍԱԿԻ ՎՃԱՐՆԵՐԸ ՓԱԿՎՈՒՄ ԵՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՌԿԱ ԵՎ ՀՆԱՐԱՎՈՐ ՇԱՀԵՐԻ ՀԱՇՎԻՆ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
«Առաջարկվում է իրական խաղաղություն, ոչ թե այսպիսի խաղաղություն, որտեղ դու շարունակում ես կորցնել, զոհվել, խայտառակ լինել, նսեմանալ, ստորանալ ու էլի մնալ ծնկաչոք վիճակում՝ մուրացողի դերում»,- «Այլընտրանքային նախագծեր» խմբի կազմակերպած «Գործոններ, որոնք ազդելու են տարածաշրջանի վրա. փոփոխությունների որակը և ծավալը» թեմայով պանելային քննարկման ժամանակ ասաց ՀՀԿ ԳՄ անդամ, պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը՝ անդրադառնալով «խաղաղության պայմանագրին»։
Նրա խոսքով, այդպես էլ անհասկանալի է, թե այդ «խաղաղություն» բառի երաշխիքն ով է լինելու, եթե դու ինքդ չես, թշնամին էլ չի, երրորդ կողմ է պետք, որ այդ երաշխավորությունը տա։
«Այդ երրորդ կողմը, այս պահի դրությամբ, փաստացի ՌԴ-ն է, որից, ըստ էության, Հայաստանի իշխանության լիազորություներով օժտված օղակները հաճախ դժգոհում են, երբեմն տեղին, բայց չհասկանալով, որ այդ դժգոհության պատճառների աղբյուրը հենց իրենք են, քանի որ քաղաքականության մեջ ամեն ինչ փոխադարձության սկզբունքով է լինում»,- ասաց ընդդիմադիր քաղաքական գործիչը։
Ա. Զաքարյանն ասաց, որ աշխարհում տեղի են ունենում գլոբալ փոփոխություններ և Հարավային Կովկասի տարածաշրջանը լինելով կարևորագույն հանգուցային կետ տարբեր աշխարհաքաղաքական շահերի և նրանց կապող ճանապարհների միջև, բնականաբար, անմասն չէր կարող մնալ։
«Իշխանությունը դրսից ունի որոշակի աջակցություն՝ տարածաշրջանային փոփոխություններում Հայաստանն օգտագործել որպես գործիք, ոչ թե գործոն՝ ի հաշիվ Հայաստանի: Տեսեք՝ ի հաշիվ վրացական շահի ոչինչ տեղի չի ունենում, ի հաշիվ ադրբեջանական շահի առայժմ ոչինչ տեղի չի ունենում, այսինքն՝ շահած իրավիճակում են: Բոլոր տեսակի վճարները, հաշիվները փակվում են Հայաստանի Հանրապետության առկա և հնարավոր շահերի հաշվին։
Մենք բավականին բարդ պատմական ժամանակներ ենք ապրում, շատ էական ու կարևոր է, թե ինչպիսի ընթացք կստանան հայ-թուրքական ու հայ-ադրբեջանական հարաբերությունները»,- ասաց Արտակ Զաքարյանը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-08 10:05
От фракции «Честь имею» НС представлено предложение о выражении недоверия премьер-министру, а в качестве кандидата на пост премьер-министра выдвинут член Совета РПА Давид Амбарцумян.
-
2025-06-07 17:39
Фракция «Честь имею» Национального собрания представила предложение о выражении недоверия премьер-министру и в качестве кандидата на пост премьер-министра выдвинула члена Совета РПА, руководителя общины Масис Давида Амбарцумяна.
-
2025-06-07 15:17
Турецкая полиция задержала группировку из 20 человек, обвиняемых в краже более 1,1 миллиарда турецких лир (29 миллионов долларов) со счетов иностранных туристов, отдыхавших на турецких курортах, передает госагентство Anadolu.
-
2025-06-07 15:14
Более 14 тыс человек пострадали в первый день Курбан-байрама, получив ранения во время закалывания жертвенных животных, сообщил в X министр здравоохранения страны Кемаль Мемишоглу.