Սերգեյ ՄԱՐԿԵԴՈՆՈՎ. ՎԱՐԴԱՆՅԱՆԻ ԵՎ ԱՐՑԱԽԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՄԻՋԵՎ ՀԱԿԱՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԴՐՎԵԼ ԵՆ ԱՌԱՋԻՆ ՕՐՎԱՆԻՑ
ՄԳԻՄՕ-ի միջազգային հետազոտությունների ինստիտուտի եվրաատլանտյան անվտանգության կենտրոնի առաջատար գիտաշխատող, «Միջազգային վերլուծություն» ամսագրի գլխավոր խմբագիր, ՄԳՌԽ փորձագետ Սերգեյ Մարկեդոնովը «Донской Казак» թելեգրամյան ալիքում վերլուծել է Արցախի պետական նախարարի պաշտոնից Ռուբեն Վարդանյանի ազատումը։
1․ Ռուբեն Վարդանյանն այլևս չճանաչված Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետնախարար չէ։ Որոշումը հրապարակել է ԼՂՀ նախագահ Արայիկ Հարությունյանը։ Պետնախարարի պաշտոնն առաջարկվել է գլխավոր դատախազ Գուրգեն Ներսիսյանին։ Վարդանյանն այդ պաշտոնում աշխատել է շուրջ հինգ ամիս։ Ինչպե՞ս գնահատել այս իրադարձությունը: Ի՞նչ հետևանքների կարող է դա հանգեցնել։
2․ Նախ, կուզենայի խուսափել որևէ դավադիր վարկածի հրապարակումից։ Ռուբեն Վարդանյանի և Արայիկ Հարությունյանի միջև հակասությունները համակարգային կերպով դրվել են Ստեփանակերտում նոր պետնախարարի հայտնվելու առաջին օրվանից։ Ֆիգուրների մասշտաբները չափազանց տարբեր են: Եվ հարցն այն չէ, որ մեկը լավն է կամ մյուսը՝ վատը։ Նրանք ուղղակի տարբեր կերպ են ընկալում քաղաքականությունն ու քաղաքական պայքարը։ Այստեղ հիմնական պատճառն այն է, որ նրանց տանդեմը չստացվեց։
3․ Չճանաչված հանրապետությունում ակնհայտ է կառավարման լուրջ ճգնաժամը։ 2022 թվականի նոյեմբերի 23 - ին հրաժարական տվեցին ԼՂՀ ինը նախարարներ, իսկ 2023 թվականի հունվարին՝ Անվտանգության խորհրդի ամենափորձառու քարտուղար Վիտալի Բալասանյանը։ Հանրապետության կարգավիճակը թելից է կախված, Ադրբեջանի ճնշումն աճում է, փակ է Լեռնային Ղարաբաղը Հայաստանին կապող միակ զարկերակը։ Մանևրելու համար չափազանց նեղ է տարածքը: Եվ այն ընդլայնելու բոլոր փորձերը չափազանց վտանգավոր են։ Լավի և վատի միջև կոնֆլիկտի ժամանակը չէ, այստեղ ընտրությունը սարսափի և պարզապես վտանգավորի միջև է: Վարդանյանը փորձում էր ինչ-որ իմաստ և ռազմավարություն հաղորդել արցախյան քաղաքականությանը։ Նա մտադիր էր շփոթել շատ խաղացողների քարտերը։ Չստացվեց։ Բայց կարո՞ղ էր ստացվել։ Հարցն ամենևին էլ հռետորական չէ։
4․ Արդյո՞ք Վարդանյանի հրաժարականը նշանակում է, որ նա դադարում է քաղաքական գործիչ լինելուց։ «Իսկ արդյո՞ք Բորիս Ելցինի կամ Հեյդար Ալիևի հեռանալը ժամանակին դարձել է նրանց քաղաքական մայրամուտի հոմանիշը»։ Վարդանյանը մի քանի ամսվա ընթացքում հայկական աշխարհում շատ համակիրներ է ստացել՝ և՛ հենց Ղարաբաղում, և՛ Հայաստանում, և՛ սփյուռքում։ Ի՞նչ է նա անելու այդ կապիտալի հետ։ Կարող են լինել բազմաթիվ պատասխաններ: Այստեղ դեր է խաղում նաև նրա կամքն ու այլ գործոններ։ Նա պատրաստ է ռիսկի դիմել: Խնդիրն այն է, որ նույն ԼՂՀ-ում ոչ բոլոր հայերն են պատրաստ։ Եվ հակառակը, նրա հակառակորդ Իլհամ Ալիևը ցույց է տալիս խաղադրույքները բարձրացնելու պատրաստակամություն։
5․ Իսկ մինչ այդ արձանագրենք․ հետխորհրդային տարածքից խոշոր բիզնեսի ներկայացուցչի հերթական անցումը հետխորհրդային իշխանություն կրկին հաջողությամբ չպսակվեց։ Վարդանյանի դեպքում վաղ է խոսել «պատմության ավարտի» մասին։ Չճանաչված հանրապետության պետնախարարը հնարավոր քաղաքական ընտրանքներից միակը չէ։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-19 21:52
Коллектив компании "Электрические сети Армении" выражает свою полную поддержку и солидарность с предпринимателем, владельцем компании Самвелом Карапетяном. Об этом говорится в заявлении компании "Электрические сети Армении" и профсоюзной организации. Ранее премьер-министр Армении Никол Пашинян заявил, что те сотрудники "Элсетей" которые откажутся подчиниться незаконным указаниям и сообщат об этом правоохранителям, дадут конкретные показания, будут защищены государством. И после национализации "Элсетей" эти люди продолжат там работать. Лица же, которые станут принуждать к участию в акциях, будут привлечены к уголовной ответственности.
-
2025-06-19 19:39
Второй президент Армении Роберт Кочарян назвал национальным позором уголовное дело и арест бизнесмена, владельца ГК "Ташир" Самвела Карапетяна.
-
2025-06-19 19:37
Вмешательство США в противостояние между Ираном и Израилем вызовет расширение географии конфликта и приведет к новой опасной эскалации. Об этом заявил официальный представитель Кремля Дмитрий Песков, передает «Известия».
-
2025-06-19 19:36
Иран нанес удары по "военным целям" и "промышленным центрам, связанным с военной промышленностью" в Хайфе и Тель-Авиве. Об этом говорится в заявлении Корпуса стражей исламской революции (КСИР, элитные подразделения ВС) Ирана.