Ղազարյան․ Արցախի անկախության ճանաչումը միջոց է՝ կանգնեցնելու ժողովրդի իրավունքների խախտումները
Արցախի միջազգային իրավական ճանաչումը միշտ եղել ու շարունակում է արդիական մնալ Արցախի արտաքին քաղաքականության առաջնահերթությունների շարքում, «Արցախի Հանրապետության միջազգային ճանաչման հրամայականը» թեմայով գիտագործնական համաժողովի ժամանակ այս մասին հայտարարեց Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Սերգեյ Ղազարյանը:
«Միջազգային հանրության կողմից Արցախի Հանրապետության ճանաչման հիմքերը՝ իրավական, քաղաքական, պատմական տեսանկյունից ավելի քան բավարար են: Արցախի ժողովրդի ինքնորոշման և Հանրապետության անկախության անցած ճանապարհը լիովին համապատասխանում են թե՛ միջազգային իրավունքի, թե՛ ԽՍՀՄ-ի ժամանակ գործող իրավական նորմերին», - ասաց նա:
Արցախի ԱԳ նախարարի խոսքով՝ պաշտոնական Բաքուն 30 տարի շարունակ սաբոտաժի է ենթարկել միջազգային միջնորդների, մասնավորապես՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների միջազգային իրավունքի նորմերի հիման վրա ադրբեջանաղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանն ուղղված բոլոր փորձերը՝ ամեն անգամ վերջին պահին հրաժարվելով փոխզիջումային սկզբունքով լուծման շուրջ ձեռք բերված պայմանավորվածություններից:
«Արցախի և նրա 120 հազար բնակչության ավելի քան 70 օր շարունակվող այսօրվա շրջափակումն Ադրբեջանի կողմից իրականացվող էթնիկ զտման քաղաքականության հերթական օրինակն է: Ադրբեջանի խտրական քաղաքականության վարման փաստը հաստատվել է նաև ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի կողմից, ինչպես փետրվարի 22-ին, այնպես էլ նախորդ տարվա դեկտեմբերի 7-ի որոշումների մեջ, որոնք արձանագրեցին հայերի նկատմամբ Ադրբեջանի կողմից տարվող ռասայական ատելության և խտրականության հրահրումն ու քարոզչությունը», - ընդգծեց Ղազարյանը:
Նա նշեց, թե Հաագայի դատարանի եզրակացությունները թույլ են տալիս Ադրբեջանի քաղաքականությունը, այդ թվում՝ Արցախի շրջափակումը բնորոշել որպես Ադրբեջանի իշխանությունների կողմից միտումնավոր իրականացվող խտրական գործողությունների դրսևորում:
«Միջազգային հանրության կողմից Արցախի անկախության ճանաչումը միջոց է կանգնեցնելու Արցախի ժողովրդի իրավունքների զանգվածային և սիստեմատիկ խախտումները», - հավելեց Արցախի ԱԳ նախարարը:
Aysor.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-26 12:35
Мы должны набраться смелости признать: в Армении начался новый этап. Мы вступили в новую фазу нашей истории. Речь идёт не о чьих-то предпочтениях — это объективная реальность. Попробуем разобраться в её параметрах.
-
2025-06-26 11:22
В Армении с 12 августа по 3 октября 2025 года будут объявлены учебные сборы резервистов: рядовых, унтер-офицеров и офицеров запаса первой группы, состоящих на учете в первой и второй категориях.
-
2025-06-26 11:19
26 июня в Минском международном выставочном центре открылся IV Евразийский экономический форум. Его главная тема – «Стратегия евразийской экономической интеграции: итоги и перспективы».
-
2025-06-26 11:18
Арестованный бизнесмен, владелец группы компаний "Ташир" Самвел Карапетян обвинил армянские власти в расколе общества и создании репрессивной системы, подрывающей основы внутренней безопасности. Об этом говорится в его заявлении, переданном через адвокатов.