Последние новости

ԵՄ-ն տվյալներ չունի Չինաստանի կողմից Ռուսաստանին զենք մատակարարելու մասին

ԵՄ-ն չունի որևէ տվյալ, որը կհաստատի Չինաստանի կողմից Ռուսաստանին զենքի մատակարարումը, Բրյուսելում կայացած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Եվրամիության արտաքին քաղաքականության ծառայության ներկայացուցիչ Նաբիլյա Մասրալին: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին։

«Չինաստանի կողմից Ռուսաստանին մահաբեր զենք մատակարարելու հստակ ապացույցներ մենք չունենք, բայց Չինաստանին կոչ ենք անում զերծ մնալ ագրեսորին ցանկացած ռազմական աջակցություն ցուցաբերելուց»,-ասել է նա:

Ավելի ուշ ՉԺՀ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Վան Վենբինը հայտարարել էր, որ ուկրաինական հակամարտության մարտադաշտին անընդհատ սպառազինություն է մատակարարում ԱՄՆ-ն, այլ ոչ թե Չինաստանը, և որ Վաշինգտոնը պետք է դադարեցնի ապատեղեկատվություն տարածելն ու պատասխանատվությունն ուրիշների վրա բարդելը։

Միևնույն ժամանակ, Չինաստանի Կոմունիստական կուսակցության կենտկոմի արտաքին գործերի հանձնաժողովի գրասենյակի ղեկավար Վան Ին Արևմուտքին մեղադրել է սպառազինությունների մատակարարման հարցում երկակի ստանդարտների մեջ, քանի որ Արևմուտքն ինքը զինում է Ուկրաինային։

Sputnik Արմենիա

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ