ՀՀ կառավարությունը կաջակցի «Թումոյին» արհեստների ուսուցման ծրագրում
ՀՀ կառավարությունը կաջակցի «Թումոյին» արհեստների ուսուցման ծրագրում։ Sputnik Արմենիայի հետ զրույցում տեղեկությունը հայտնեց ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Ռաֆայել Գևորգյանը։
Եթե նախկինում «Թումոն» ուսուցանում էր ծրագրավորում, 3D դիզայն ու ռոբոտատեխնիկայի հիմունքներ, ապա նոր ծրագիրը ներառում է ոսկերչություն, հագուստի դիզայն և արտադրության տեխնոլոգիա, կահույքի ռեստավրացիա ու խեցեգործություն, ինչպես նաև եռակցում։
«Այժմ նրանք նախատեսում են ձեռք բերել նորագույն, բազմաառանցք հաստոցներ, որոնցով կուսուցանեն բանվորական մասնագիտություններ` ներառյալ եռակցման դասընթացներ։ Թե՛ զոդողները, թե՛ խառատներն ու փականագործները պահանջված են աշխատաշուկայում` բավականին բարձր աշխատավարձով։ Սրա մասին է վկայում թեկուզ այն, որ վերջին ամիսներին մասնավոր կազմակերպությունները սկսել են եռակցման վճարովի դասընթացներ անցկացնել», – ասաց փոխնախարարը։
Ինչ վերաբերում է դասընթացավարներին, ապա նախատեսվում է ներգրավել թե՛ տեղացի գործող մասնագետներին, թե՛ արտասահմանցիներին։
Կառավարությունը նախատեսում է այս ծրագրին աջակցել տարածքի տրամադրման կամ վարձակալության մասնակի փոխհատուցման ձևով։
«Թումո» տեխնոլոգիական կենտրոններում երեխաներին անվճար սովորեցնում են դիզայնի, տեսանկարահանման և մոնտաժման, ծրագրավորման, ինչպես նաև համակարգչային տեխնիկայի հետ կապված այլ հմտություններ։ Առաջին կենտրոնը բացվել է 2011 թվականին Երևանում։
«Թումոն» կենտրոններ ունի նաև Դիլիջանում, Գյումրիում, Ստեփանակերտում։ Հայաստանից դուրս կենտրոններ կան Փարիզում, Բեյրութում, Մոսկվայում, Տիրանայում, Բեռլինում և Լիոնում:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-05-22 20:21
Визит министра иностранных дел России Сергея Лаврова в Ереван 20-21 мая стал знаковым событием, которое может ознаменовать поворот в российско-армянских отношениях после длительного периода охлаждения.
-
2025-05-22 19:55
Президент Турции Тайип Эрдоган заявил, что у него нет намерений снова баллотироваться в президенты, но стране необходима новая конституция. Об этом он сказал в беседе с журналистами своего пула по возвращении из Венгрии. Турецкий лидер добавил, что нужна конституция, предложенная гражданскими лицами, а не заговорщиками, и его Партия справедливости и развития ведет работу над подготовкой проекта нового Основного закона.
-
2025-05-22 19:53
Рано утром в четверг на территории ЦРУ в городе Маклин американского штата Вирджиния получил огнестрельное ранение человек, сообщает NBC Washington.
-
2025-05-22 19:50
Всего в ходе отражения массированного налета беспилотников противника (с 20 часов 20 мая до 8 часов 22 мая) вне зоны проведения специальной военной операции, над территорией России средствами ПВО сбиты 485 беспилотных летательных аппаратов самолетного типа, сообщает Минобороны РФ.