Արթուր Դավթյանը դարձել է աշխարհի գավաթի խաղարկության ոսկե մեդալակիր (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Հայաստանի մարմնամարզության հավաքականի անդամ, Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Արթուր Դավթյանն աշխարհի գավաթի խաղարկության ոսկե մեդալակիր է դարձել:
Տեղեկությունը հայտնում են Հայաստանի մարմնամարզության ֆեդերացիայից։
Գերմանիայի Կոտբուս քաղաքում ընթացող գավաթի խաղարկության առաջին փուլում Դավթյանը առանձին գործիքների հենացատկի վարժության եզրափակչում վաստակեց 15.133 միավոր և գրավեց առաջին տեղը` դառնալով ոսկե մեդալակիր:
Նախօրեին Հայաստանի մարմնամարզության հավաքականի անդամ Գագիկ Խաչիկյանը երկրորդն էր աշխարհի գավաթի խաղարկության առաջին փուլի նժույգ-թափերի, իսկ հավաքականի անդամ Արթուր Ավետիսյանը երրորդն է օղակների վարժությունում:
Նշենք, որ փետրվարի 25–ին, Արթուր Դավթյանը սպորտային մարմնամարզության աշխարհի գավաթի խաղարկության առաջին փուլում դուրս էր եկել հենացատկի եզրափակիչ: Դավթյանը որակավորման փուլում ևս գրավել էր առաջին տեղը։
Փետրվարի 25–ին եզրափակիչ էին դուրս եկել նաև Վահագն Դավթյանը, Արթուր Ավետիսյանն ու Գագիկ Խաչիկյանը։ Փետրվարի 23-ին մարմնամարզիկներից Հարություն Մերդինյանը չէր հաղթահարել որակավորման փուլը։ Նա զբաղեցրել էր 9-րդ տեղը և լքել պայքարը։
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-08-15 09:35
По итогам российско-американского саммита на Аляске не планируется подписание каких-либо документов, заявил журналистам пресс-секретарь президента России Дмитрий Песков, сообщает «Интерфакс».
-
2025-08-15 09:34
На сегодняшнем "суде" в Баку бывшим карабахским лидерам дали возможность задать вопросы.
-
2025-08-15 09:31
"Надгробная плита на правах армян Нагорного Карабаха": так депутат от фракции "Честь имею" Тигран Абрамян назвал опубликованный на днях проект мирного договора с Азербайджаном, парафированный главами МИД двух стран на встрече в Вашингтоне.
-
2025-08-15 09:29
«Инициатива пяти правозащитников» отреагировала на заявление Следственного комитета Армении.