Տիգրան ԱԲՐԱՀԱՄՅԱՆ. ՄԵՐ ՇՈՒՐՋ ԲԱՎԱԿԱՆԻՆ ՎՏԱՆԳԱՎՈՐ ՄԻՋԱՎԱՅՐ Է ՁԵՎԱՎՈՐՎՈՒՄ
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը գրում է. «Ադրբեջանական քարոզչական խողովակներով նախօրեին 2 լուր գնաց: Առաջինն անանուն հղումով գուժում էր առաջիկայում Սյունիքի նկատմամբ նախապատրաստվող հարձակման մասին, իսկ երկրորդը` ՌԴ ուղղորդմամբ, ՀՀ-ից ադրբեջանական խողովակաշարներին հասցվող հարվածների մասին:
Թեման առավել պատկերավոր է դառնում, երբ վերհիշում ենք մի քանի շաբաթ առաջ, ադրբեջանական քարոզչական հիմնական խոսափողներից մեկի այն «վերլուծականը», որի համաձայն ՀՀ-ն ու Իրանը Սյունիքի ուղղությամբ ագրեսիա են նախապատրաստում ընդդեմ Ադրբեջանի:
Նկատելի է, որ խորքում վտանգավոր զարգացումներ են «եփվում»`իրենց հետ բերելով նոր սպառնալիքներ:
Տարբեր գործոններով պայմանավորված տարածաշրջանային նոր էսկալացիայի պատուհան է բացվում ու այստեղ գլխավոր խնդիրն այն է, թե ինչպե՞ս է սրան հակազդելու ՀՀ իշխանությունը:
Հարցն, իհարկե, ավելի շատ հռետորաբանական է, որովհետև այս իշխանությունն իր քաղաքականությամբ ավելի շատ ՀՀ-ն տարբեր կոնֆլիկտների մեջ ներքաշելու ռեսուրս ունի, քան հակազդելու:
Մեր շուրջ բավականին վտանգավոր միջավայր է ձևավորվում, ինչը լուրջ սպառնալիք է Հայաստանի ու Արցախի համար»։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-05-17 15:28
Министр образования, науки, культуры и спорта Жанна Андреасян посетила школы сел Мердзаван и Мхчян, в которых на днях произошли скандальные инциденты. Об этом сообщает пресс-служба армянского ведомства.
-
2025-05-17 15:27
«С точки зрения комплектования Вооруженных сил и эффективного использования имеющегося потенциала нужно делать платной не возможность освобождения от армии или сокращение срока службы. Можно использовать уже существующие законодательные возможности – при внесении одной-двух поправок», – написал секретарь фракции «Честь имею» Национального Собрания Армении Тигран Абрамян на своей странице в социальной сети Facebook.
-
2025-05-17 15:26
Поэт, член Союза писателей Армении Карен Хуршудян стал Кавалером ордена «За заслуги» Франции.
-
2025-05-17 15:25
Рубен Варданян стал дедушкой, находясь в азербайджанском СИЗО, а семья лишена возможности сообщить ему радостную новость. Об этом сообщил его сын Давид в интервью GB News. Давид подчеркнул, что его дочь родилась уже после ареста Рубена.