Պետք է ճնշեն Ադրբեջանին. Կիրակոսյանը` միջազգային դատարանի որոշումը կատարելու մասին
Որպեսզի ՄԱԿ–ի արդարադատության միջազգային դատարանի որոշումը կյանքի կոչվի, պետք է առավելագույն ճնշում գործադրվի։ Այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ այս հայտարարությունն արեց միջազգային հարցերով ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը` անդրադառնալով ՄԱԿ–ի արդարադատության միջազգային դատարանի որոշմանը։
Փփետրվարի 22-ին ՄԱԿ–ի արդարադատության միջազգային դատարանը փաստեց` առկա է Ադրբեջանի կողմից «Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին» միջազգային կոնվենցիայի շրջանակում հայերի իրավունքներին անդառնալի վնաս հասցնելու անմիջական վտանգ։ Դատարանը որոշում կայացրեց, որտեղ ասվում էր` Ադրբեջանը պարտավոր է ձեռնարկել բոլոր միջոցները, որպեսզի ապահովի տրանսպորտի և մարդկանց անխափան տեղաշարժը Լաչինի միջանցքով՝ երկու ուղղություններով։ Միաժամանակ դատարանը միաձայն մերժեց Ադրբեջանի ներկայացրած միջանկյալ միջոցների պահանջը։
«Միջազգային իրավունքում, ցավոք, չկա ինստիտուտ, որը կզբաղվի միջազգային դատարանի որոշումների հարկադրաբար կատարման ուղղությամբ։ Ամբողջ պրոցեսը քաղաքական է, և սա ենթադրում է աշխատանք։ Այն մարմինը, որը պատասխանատվություն է կրում արդարադատության միջազգային դատարանի վճիռների և որոշումների կատարման ապահովման ուղղությամբ, անվտանգության խորհուրդն է։ Երբ պրոբլեմային դառնա հարցը, այն կարող է միջամտել գործընթացին։ Սակայն ԱԽ–ի միջամտությունն այսօր բարդ է, քանի որ հարցի քաղաքականացվածությունը շատ մեծ է»,–ասաց Կիրակոսյանը։
Նրա խոսքով` իրավական պրոցեսը չպետք է կտրված լինի դիվանագիտական ու քաղաքական աշխատանքից, պետք է համատեղվեն ջանքերը, որպեսզի որոշումը կյանքի կոչվի։ Նա հիշեցրեց, որ դատարանի որոշումից հետո շատ երկրների ԱԳՆ–ներ հայտարարություն արեցին` հղում անելով դատարանի որոշման վրա։ Ուստի, ըստ Կիրակոսյանի, պետք է մաքսիմալ ճնշում գործադրվի, քանի որ դատարանի որոշումը կյանքի կոչելու միակ ճանապարհը սա է։
Միջազգային հարցերով ՀՀ ներկայացուցիչը նշեց` եթե Ադրբեջանը չկատարի դատարանի որոշումը, ապա հայկական կողմը դատարանին կներկայացնի նաև այդ փաստը։ Բացի այդ, դատարանը հնարավորություն ունի ստեղծելու 3 դատավորից կազմված կոմիտե, որի նպատակն է ավելի «մոտիկից» հետևել, թե որքանով են կատարվում դատարանի որոշումները։ Կիրակոսյանը հայտնեց նաև, որ կա նաև փաստահավաք առաքելության գործիք, որի միջոցով ՄԱԿ–ի մարմիններին ներկայացնում են, թե ինչ իրավիճակ է դատարանի որոշումից հետո։ Սակայն այս ամենի ուղղությամբ աշխատանքներ է պետք կատարել։
Միաժամանակ Կիրակոսյանը հայտնեց, որ Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի միջազգային դատարանի մի շարք որոշումներ կան, որոնք ադրբեջանական կողմն այդպես էլ չի կատարում։ Այս ուղղությամբ, ըստ նրա, ԱԳՆ–ի հետ համատեղ քայլեր են ձեռնարկվում։ Ավելին` նախորդ տարեվերջին Կիրակոսյանն անձամբ նախարարների կոմիտեին ներկայացրել է այս հարցը։
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-05-08 09:12
Правоохранительные органы установили личность девушки, спрыгнувшей с крыши здания в Ереване. Об этом сообщает сайт криминальной хроники Shamshyan.com.
-
2025-05-08 09:11
Инициатор гражданского движения «Не дремлем» Эдгар Казарян сегодня прокомментировал инцидент в Национальном собрании с участием Никола Пашиняна, Алена Симоняна и депутатов фракции «Армения». В ответ на вопрос оппозиционного журналиста Пашинян вышел из себя и пригрозил: «Отведу в подвал СНБ». Также, обращаясь к одному из оппозиционных депутатов, он заявил: «Успокойся и не действуй мне на нервы». Симонян в свою очередь пригрозил «вышвырнуть» депутата из зала заседаний.
-
2025-05-08 09:09
Президент Азербайджана Ильхам Алиев не прилетит на парад Победы в Москву, сообщил помощник президента РФ Юрий Ушаков. Его слова приводит РИА Новости.
-
2025-05-08 09:05
Азербайджанские СМИ заявили, что посла Азербайджана во Франции Лейлу Абдуллаеву на масштабные торжественные мероприятия, посвященные 80-летию победы над Германией во Второй мировой войне.