Արտակ ԲԵԳԼԱՐՅԱՆ․ ՀԱՅԵՐԻՆ ՑԵՂԱՍՊԱՆԵԼՈՒ ԹՈՒՐՔԱԿԱՆ ՎԱՂԵՄԻ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է ՆԱԵՎ ՀԻՄԱ
Արցախի Հանրապետության պետական նախարարի խորհրդական, ԱՀ նախկին ՄԻՊ Արտակ Բեգլարյանը գրում է. «35 տարի առաջ այս օրը Ադրբեջանի Սումգայիթ քաղաքում մեկնարկեց ադրբեջանահայության ցեղասպանությունը, որին տարբեր վայրերում ու ժամանակահատվածներում զոհ գնացին հազարավոր հայեր, իսկ հարյուր հազարավորները ենթարկվեցին բռնի տեղահանման:
Առ այսօր Ադրբեջանում շարունակվում և խորանում է հայերի հանդեպ ռասայական ատելության քաղաքականությունը, որի վառ դրսևորումներից է 2020թ. դաժանագույն պատերազմը, իսկ այժմ՝ Արցախի 78-օրյա շրջափակումը: Եվ այդ ատելության պետական քաղաքականությունը արձանագրվել է միջազգային իրավապաշտպան կազմակերպությունների և ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի կողմից:
Հայերին ցեղասպանելու թուրքական վաղեմի քաղաքականությունը շարունակվում է նաև հիմա՝ նպատակ ունենալով Արցախում ունենալ զրո հայ կամ միգուցե մեկը՝ թանգարանի համար:
Քանի դեռ մարդկության դեմ այդ հանցագործությունները չեն պատժվել պատշաճ կերպով, Ադրբեջանն ու Թուրքիան շարունակելու են այդ ահավոր շղթայական հանցագործությունները՝ վտանգ ներկայացնելով քաղաքակիրթ աշխարհի համար:
Իսկ մեր անելիքը մեր հայրենիքում ամուր, միասնական ու արժանապատիվ կերպով ապրելն ու պայքարելն է, և արդարությունը վերջիվերջո կհաղթանակի»։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-28 19:43
Антикоррупционный суд Республики Армения 25 июля вынес очередное решение в пользу прокуратуры по делу о защите государственных интересов.
-
2025-07-28 19:41
Я больше не заинтересован в разговорах, заявил президент США Дональд Трамп в ответ на вопрос журналиста о том, может ли личная встреча с Путиным помочь достижению перемирия в Украине, передает BBC.
-
2025-07-28 19:40
Австрийская энергетическая группа OMV заявила, что обнаружила загрязнение органическим хлоридом в партиях азербайджанской сырой нефти, запланированных к доставке на ее нефтеперерабатывающие заводы, добавив, что ей удалось предотвратить какие-либо сбои в поставках. Об этом сообщает Reuters.
-
2025-07-28 19:39
Причиной сбоя в работе информационной системы «Аэрофлота» стала хакерская атака, сообщила Генпрокуратура. По материалам проверки возбуждено уголовное дело о неправомерном доступе к компьютерной информации (часть 4 статьи 272 УК).