Քայլերթ և լուռ ակցիա՝ ի հիշատակ Սումգայիթի ջարդերի (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Հայաստանում ՄԱԿ-ի գրասենյակի առջև փետրվարի 28-ին կայացավ քայլերթ և լուռ ակցիա՝ Սումգայիթի ջարդերի 35-րդ տարելիցի կապակցությամբ: Ակցիային մասնակցում էին Հայաստանում տարբեր համալսարանների ուսանողներ:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ցույցը մեկնարկեց ԵՊՀ համալսարանի մոտ՝ մասնակիցների կողմից հայերեն և անգլերեն լեզուներով Սումգայիթի ջարդերը, արցախյան 44-օրյա պատերազմը, սեպտեմբերյան դեպքերը և Արցախի շրջափակումը դատապարտող հայտարարություններով:
«Քայլերթի նպատակն է հիշեցնել Սումգայիթի ջարդերի մասին: Ուզում ենք, որ աշխարհը ևս ընդունի այդ փաստը ու Արցախի հանդեպ փոխի դիրքորոշումները: Կարծում ենք աշխարհի լռությունը տարօրինակ է և կարևոր ենք համարում հիշեցնել Սումգայիթում և Բաքվում հայերի դեմ իրականացված վայրագությունների, պետական մակարդակով հանցագործությունների քողարկման և Ադրբեջանի շարունակվող հայատյաց ու ռազմատենչ քաղաքականության մասին»,- ասաց ակցիայի մասնակից ուսանողներից մեկը:
Այնուհետև Ադրբեջանին դատապարտող պաստառներով ակցիայի մասնակիցները շարժվեցին դեպի Հայաստանում ՄԱԿ-ի գրասենյակ, որտեղ լուռ ակցիա անցկացրին: Ցուցարարները պաստառներ էին բարձրացրել` «Կանգնեք Արցախի կողքին՝ արդարության, խաղաղության և ժողովրդավարության համար», «Մի թողեք 120 հազար մարդկանց Ադրբեջանի շրջափակման մեջ», «Աջակցելով Արցախին՝ պաշտպանում եք մարդու իրավունքները» և այլ կոչերով:
Սումգայիթի ջարդեր, Խորհրդային Ադրբեջանի Սումգայիթ քաղաքում ադրբեջանական իշխանությունների կողմից պետական մակարդակով կազմակերպված քաղաքի հայ ազգաբնակչության եղեռն և զանգվածային տեղահանություն, որը տեղի է ունեցել 1988 թվականի փետրվարի 27-29-ն ընկած ժամանակահատվածում։
Փետրվարի 29-ին խորհրդային զորքեր են մտցվել Սումգայիթ, սակայն այդ օրը ևս շարունակվել են բռնարարքներն ու սպանությունները։ Բանակը զենք կիրառելու հրաման չի ստացել և չի օգնել հայերին։ Միայն երեկոյան դիմել է վճռական գործողությունների և կանխել հետագա ջարդերը։
Չնայած միջազգային հանրությունը դեռևս Սումգայիթի ոճրագործությունը չի ճանաչել որպես ցեղասպանություն, բայց այն դատապարտել են Եվրոխորհրդարանը (1988 թ.), ԱՄՆ Սենատը (1989 թ.) և Արգենտինայի խորհրդարանը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-06 22:31
Республиканская партия Армении (РПА) выступила с заявлением.
-
2025-06-06 19:41
Следственный комитет Армении возбудил уголовное дело по статье "похищение" после того, как двое подростков из Сюника заблудились и оказались на территории Азербайджана. Об этом Sputnik Армения сообщили в пресс-службе ведомства.
-
2025-06-06 19:39
Министерство финансов США объявило введении новых санкций против Ирана на фоне продолжающихся ядерных переговоров между Тегераном и Вашингтоном.
-
2025-06-06 19:34
Иерей Арарат Погосян выступил с заявлением по поводу публичных обвинений, выдвинутых против авторитета Армянской Апостольской Церкви.