Ռամին Մամեդովը նշանակվել է Լեռնային Ղարաբաղի հետ կապերի պատասխանատու
Ադրբեջանի միլի մեջլիսի պատգամավոր Ռամին Մամեդովը նշանակվել է Լեռնային Ղարաբաղի հետ կապերի պատասխանատու։ Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։
Ըստ ադրբեջանական աղբյուրների՝ մարտի 1-ին Մամեդովը հանդիպել է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ կոնտինգենտի շտաբում՝ Լեռնային Ղարաբաղի «հայ բնակիչների ներկայացուցիչների հետ»։
«Հանդիպմանը մասնակցել է Բնական ռեսուրսների ապօրինի շահագործման հարցերով խմբի ղեկավար Մասիմ Մամեդովը։ Խմբում ներառված են Բնապահպանության և բնական ռեսուրսների նախարարության, Էկոնոմիկայի նախարարության գույքի հարցերով պետական ծառայության և AzerGold ՓԲԸ փորձագետները։
Հանդիպմանը քննարկվել է Ղարաբաղի շրջանի հայ բնակիչների վերաինտեգրումը Ադրբեջանի Հանրապետություն՝ Ադրբեջանի Սահմանադրության և օրենքներին համապատասխան։ Ադրբեջանի Հանրապետության Ղարաբաղի շրջանում բնակվող հայ բնակիչների հետ շփումները շարունակվում են», - գրում են լրատվամիջոցները։
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-18 05:27
Адвокат Заруи Постанджян сообщила, что судья по делу Лианы Арутюнян принял решение о ее отстранении.
-
2025-07-18 05:24
Президент Турции Реджеп Эрдоган назвал Израиль террористическим государством после ударов ЦАХАЛ по сирийским правительственным объектам.
-
2025-07-18 05:20
Власти Армении заверили иранскую сторону, что развитие сотрудничества с другими странами, в том числе европейскими, происходит не в ущерб отношениям Еревана и Тегерана. Об этом заявил посол Исламской республики Мехди Собхани в интервью Общественному телевидению Армении.
-
2025-07-18 05:17
Правительство Словении объявило персонами нон грата министра национальной безопасности Израиля Итамара Бен-Гвира и израильского министра экономики Бецалеля Смотрича, сообщает Словенское телеграфное агентство (STA).