ՊՆ նախկին շենքի բնակիչները ՊԵԿ-ի դիմաց են (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Պաշտպանության նախարարության նախկին շենքում բնակվող քաղաքացիները հանդիպում են պահանջում ՊԵԿ-ի ներկայացուցիչների հետ։ Նրանք հավաքվել են ՊԵԿ –ի շենքի դիմաց։
«Մեր պայքարը միտված է նրան, որ մենք վերադառնանք մեր բնակարններ։ Մարդիկ աշխատանքներ են արել էդ շենքում, հինգ տարի էդ շենք շինանյութ է մտել, եթե մեր ներխուժումն ապօրինի էր, թող երկրորդ օրը կանխեին։ Մարդիկ իրենց վերջին միջոցները ներդրել են ու սենյակները նորոգել, որ մշտական կացարան ունենան»,– NEWS.am-ի հետ զրույցում ասաց ՊՆ նախկին շենքում ապրողներից Արամ Խանզադյանը։
Քաղաքացիների խոսքով՝ հանրակացարանային սենյակները, որոնք տրամադրվել են նրանց շենքից վտարվելուց հետո՝ կոմունալ հարմարություններ չունեն։
«15 քառակուսու մեջ 6 հոգով ո՞նց ապրեն, երկու հատ մահճակալ դնեն, կվերջանա սենյակը, մնացածը ոտքի վրա մնա՞ն, կանգնա՞ծ քնեն»,– ասաց ՊՆ նախկին շենքում բնակվողներից մեկ ուրիշը։
Հիշեցնենք՝ փետրվարի 16–ին, ոստիկանությունը ՊԵԿ–ի գրության հիման վրա, ապօրինի ներխուժումը վերացնելու պահանջով, այդ շենքերում ապրող մարդկանց դուրս էր հանել շենքից։ Այդ օրը 26 անձ էր բերման ենթարկվել՝ ՀՀ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 182-րդ հոդվածի հատկանիշներով (Ոստիկանության զորքերի զինծառայողի կամ ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելը):
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից NEWS.am-ին հայտնել են, որ Պետական գույքի կառավարման կոմիտեն 12 ընտանիքի է կացարանով ապահովել։
ՊՆ նախկին շենքը 2008 թվականից է դադարել ծառայել պաշտպանության նախարարությանը։ Նախորդ տարվա ապրիլին կառավարությունը որոշեց այն ամրացնել Պետական գույքի կառավարման կոմիտեին, որն էլ հետո շենքը տրամադրեց ՊԵԿ–ին։ Այն պետք է դառնա կառույցի արտաքին տնտեսական գործունեության կենտրոնը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-18 15:56
Армения может выйти из Организации Договора о коллективной безопасности (ОДКБ) в феврале 2026 года, сообщает онлайн-ресурс hraparak.am, ссылаясь на свои источники.
-
2025-07-18 15:53
Перспективы разблокирования транспортных коммуникаций в регионе обсудили вице-премьер Армении Мгер Григорян и посол Ирана Мехди Собхани.
-
2025-07-18 15:50
«Правящая партия «Грузинская мечта», будучи «политической командой, подотчетной грузинскому народу и ответственной за мир и стабильность», выступила с заявлением, где в очередной раз «подробно разъяснила общественности скрытые и не видимые на поверхности политические мотивы враждебной кампании против Грузии», - говорится в заявлении партии, которое зачитал премьер-министр Ираклий Кобахидзе.
-
2025-07-18 15:47
Первый вице-премьер правительства Азербайджана Ягуб Эюбов не приедет в Москву на заседание Экономического совета Содружества независимых государств (СНГ). Об этом изданию Trend сообщил осведомленный источник.