Последние новости

Ֆրանսիայի ԱԳ նախարար․ Ադրբեջանը պետք է հարգի ՄԱԿ-ի Միջազգային դատարանի որոշումը

Ադրբեջանը պետք է հարգի ՄԱԿ-ի Միջազգային դատարանի որոշումը։ Այս մասին փետրվարի 28-ին խորհրդարանում կառավարական ժամի ընթացքում հայտարարել է Ֆրանսիայի ԱԳ նախարար Կատրին Կոլոննան։

Նախարարը կրկնել է Լաչինի միջանցքով անարգել երթևեկությունը վերականգնելու անհրաժեշտությունը՝ ՄԱԿ-ի Միջազգային դատարանի փետրվարի 22-ի որոշման համաձայն։

«Որոշումը պարտադիր է Ադրբեջանի համար և այն պետք է հարգել»,-նշել է նախարարը՝ հիշեցնելով, որ Ֆրանսիան մասնակցում է ԵՄ առաքելությանը, որը վերաբերում է երկու երկրների միջև անվտանգության հարցերին և շփումներին: Կատրին Կոլոննան կարևորել է ԿԽՄԿ գործունեությունը հումանիտար խնդիրների լուծման գործում։

«Առաջնահերթություն է մնում միջանցքի ապաշրջափակումը, Բաքվի և Երևանի միջև երկխոսությունը։ Մենք ԵՄ և ԱՄՆ գործընկերների հետ պատրաստ ենք օգտակար լինել։ Ադրբեջանը պետք է հարգի միջազգային իրավունքը և վերականգնի ազատ տեղաշարժը, ինչպես դա պահանջել է Միջազգային դատարանը»,-հայտարարել է նախարարը։

Ավելի ուշ նա Twitter-ում գրառում է կատարել «Լաչինի միջանցքի ապաշրջափակումը առաջնային խնդիր է: Ազատ տեղաշարժը պետք է վերականգնվի առանց որևէ հետաձգման։ Դա Ադրբեջանի պարտավորությունն է, իրավունքը պետք է պահպանվի»։

News.am

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ