Последние новости

ԿԱՐՏՈՖԻԼՈՎ ԿԱՐԿԱՆԴԱԿՆԵՐ

Արցախը գարուն-2023 է մտնում՝ լինելով շրջափակման մեջ։ Չնայած ՄԱԿ-ի Միջազգային դատարանի որոշմանը, Բաքուն առայժմ մտադիր չէ Գորիս-Ստեփանակերտ ճանապարհից հեռացնել իր էկո-ակտիվիստներին։ Պաշտոնական Երևանը չի դադարում հիշեցնել միջազգային հանրությանը Բաքվի կողմից իր պարտավորությունների խախտման մասին, բայց առայժմ դա արդյունք չի տալիս։ Արցախի շրջափակումը շարունակվում է, Հայաստանի որոշ տարածքների բռնազավթումը շարունակվում է, հայ ռազմագերիներին շարունակում են պահել ադրբեջանական բանտերում։

Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի կողմնակի հետեվանքներից մեկը այդ երկրի ագրեսիվության նվազումն է։ Եվ պաշտոնական Բաքվի քիչ ավելի կառուցողական հռետորաբանությունը, որը հայտարարում է Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչների հետ խոսելու պատրաստակամության մասին. նույն այն Ղարաբաղի, որի գոյությունը նախկինում իսպառ ժխտվում էր Ալիևի կողմից։

Եվ սկսում է խոսել: ՄԱԿ-ի Միջազգային դատարանի որոշումից հետո Ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարության միջնորդությամբ տեղի է ունեցել ՌԽԶ-ի հրամանատարի արդեն երկրորդ հանդիպումը Ադրբեջանի և Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչների հետ:

Ինչպես հաղորդում է ՌԽԶ-ի մամուլի ծառայությունը, եռակողմ հանդիպման ընթացքում քննարկվել է «Լաչինի միջանցքով ավտոմոբիլային տրանսպորտի անարգել երթևեկության վերականգնման և միջանցքն ըստ նշանակության օգտագործելու փաստի հաստատման» հարցը: Հերթական անգամ քննարկվել են նաև Լեռնային Ղարաբաղի էլեկտրամատակարարման վերականգնման և գազի անխափան մատակարարման հարցերը։ Հաղորդվում է, որ դիտարկվել է ադրբեջանական կողմի ներկայացուցիչների կողմից Դրմբոնի և Կաշենի արցախյան հանքավայրերի բնապահպանական մոնիտորինգի հնարավորությունը:

ՌԽԶ հրամանատարության հավաստմամբ՝ «ձեռք են բերվել պայմանավորվածություններ հետագա համագործակցության, լարվածության թուլացման, տարածաշրջանում խաղաղ կյանքի հաստատման և Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ուղիների որոնման վերաբերյալ»:

Նշենք, որ հանդիպումը, որի լուսանկարները հրապարակվում են ԶԼՄ-ների կողմից, տեղի է ունեցել Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի Բաքվում անցկացրած բանակցություններից հետո, որոնց ընթացքում վերջինս, մասնավորապես, խոսել է նաև այն մասին, որ Լաչինի միջանցքում ադրբեջանական անցակետի տեղադրում նախատեսված չէ: Այս խորապատկերին ՌԽԶ հաղորդագրության մեջ առանձնակի ուշագրավ է այն արձանագրումը, որ եռակողմ հանդիպման ընթացքում պայմանավորվածություն է ձեռք բերվել «Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ուղիներ» փնտրելու մասին։ Չէ՞ որ դեռ փոշով չեն պատվել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի խրոխտալի պնդումները, թե Լեռնային Ղարաբաղի հակամարտություն այլևս գոյություն չունի, խնդիրն, իբր, վերջնականապես լուծվել է Բաքվի կողմից 44-օրյա պատերազմի ընթացքում, և միջազգային հանրությունը հայ ժողովրդի հետ մեկտեղ համաձայնել է նման «լուծմանը»։

Այդուհանդերձ անհնար է չարձանագրել, որ առայժմ խոսակցություններն ընթանում են լոկ հանուն խոսակցությունների, ոչ ավելի։ Առաջընթաց որպես այդպիսին չկա, և չի բացառվում, որ Բաքուն այդ ինքնանպատակ հանդիպումներով պարզապես մտադիր է ժամանակ շահել ՄԱԿ-ի Միջազգային դատարանի որոշումից հետո իր հետագա գործողություններում կողմնորոշվելու համար։

Սակայն Երևանի իշխանությունները, դատելով ամենից, ընդհանուր առմամբ գոհ են իրադարձությունների զարգացման ընթացքից։ Վարչապետ Փաշինյանը կրկին շրջում է երկրում, ցուցադրում հրճված հասարակությանն իր մտերմությունը ժողովրդին, լավ ախորժակն ու համեստ սերը կարտոֆիլով կարկանդակների նկատմամբ։ Դա լավ նշան է։ Չէ՞ որ կա մի այդպիսի հին հայկական նախանշան. որքան լավ է վարչապետի ախորժակը, այնքան քիչ կլսենք նրանից հիստերիկ հայտարարություններ։

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

  • У ПРЕМЬЕРА НЕ СРАСТАЕТСЯ
    2025-07-30 08:58

    Никол Пашинян ушел в отпуск: с сегодняшнего дня по 15-ое августа… Даже трудно представить, чтобы наш живчик на столько дней оставил все дела. Наверное, попытается использовать отпуск, чтобы снова вернуться к теме проведения в Эчмиадзине митинга с требованием отставки Католикоса. К теме организации такого митинга в качестве не премьера, а «рядового прихожанина» …

  • ОПЯТЬ ДВОЙКА
    2025-07-29 10:40

    Хокку Жаркий вечер.  О грустной доле Заплакал летний фонтан. То, что ему будут вставлять палки в колеса, мэр Гюмри Вардан Гукасян наверняка ожидал. То, что методы будут разные, предполагал. То, что, по его же словам, нет судебной инстанции, где бы не рассматривалось то или иное связанное с ним дело, его не особо удивляет. Как и то, что под разными предлогами замораживают счета Гукасяна, чтобы не дать возможности оплачивать кредиты: понятно. Но вряд ли предполагал, что его обвинят в репертуаре поющих фонтанов Гюмри.

  • МАЛЬЧИК С КОНСТРУКТОРОМ
    2025-07-29 09:39

    Наверное, Никол Пашинян считает себя дальновидным политиком. Наверное, искренне желает сделать Армению конкурентной в регионе, а потому стремится быть гибким на внешнеполитической арене, не боится «разрывать шаблоны», как учил армянского премьера еще Джон Болтон. Политику на «разрыв шаблонов» премьер аргументирует своим прошедшим опытом. Дескать, анализ поражений привел его к единственно возможному выводу о смене внешнеполитических приоритетов. Ну не он же виноват, в самом деле? Исключительно – неправильные приоритеты. Какой-то «чужой» Арарат, когда есть свой Арагац…

  • НЕДООЦЕНЕННЫЙ ВИЗИТ
    2025-07-29 09:27

    Участию Пашиняна в Международной экологической конференции на Алтае в официальных СМИ уделено мало места. Оно и понятно, на поверхности визит не примечателен. Но это на поверхности.  О роли поездки Пашиняна на Алтай в принятом Ереваном решения отказать американцам в аренде коридора через Сюник говорили. Но визит примечателен и в контексте российско-армянских отношений в целом.

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ