Տեղահանված որոտանցիներն ու շուռնուխցիները կշարունակեն աջակցություն ստանալ
Ադրբեջանի վերահսկողության տակ անցած Սյունիքի մարզի Շուռնուխ և Որոտան բնակավայրերում հաշվառված կամ փաստացի բնակված, իրենց տները կորցրած քաղաքացիներին ՀՀ կառավարությունը կշարունակի օգնություն տրամադրել մինչև 2023 թվականի օգոստոսի 1-ը։
Այս մասին որոշումն ընդունվել է ՀՀ կառավարության այսօրվա նիստում։
Նշենք, որ աջակցության տրամադրումն իրականացվել է 2021 թվականի փետրվարից մինչև 2022 թվականի նոյեմբեր։ Շահառուներին տրամադրվել է միանվագ 300 000 դրամ և ամենամսյա 68 000 դրամ դրամական օգնություն։
Որոշմամբ նախատեսվում է նաև հստակեցնել շահառուների թիվը, եթե լրացուցիչ ուսումնասիրությամբ պարզվի, որ 2021-2022 թվականի ընթացքում աջակցություն ստացած անձը չի հանդիսանում միջոցառման շահառու, նոր աջակցության ծրագրից նա այլևս չի օգտվի։
Սյունիքի մարզպետարանի տվյալներով` 2021թ-ի դեկտեմբերի դրությամբ շահառուների ցուցակում ընդգրկված է 38 անձ, որից մեկը շահառու ընտանիքում 2022թ-ի հոկտեմբերին ծնված երեխա է:
Նշենք, որ նախապես ծրագրի ժամկետն ընտրվել էր այն հաշվարկով, որ 2022թ-ի ավարտին որոտանցիներն ու շուռնուխցիները պետք է տեղափոխվեին Շուռնուխի հայկական հատվածում մնացած, նոր կառուցվող բնակավայր։
Թաղամասի կառուցման աշխատանքների կատարման վերջնաժամկետ էր սահմանվել 2022 թվականի սեպտեմբերի 30-ը, սակայն պայմանագրով նախատեսված աշխատանքները չեն իրականացվել, կառավարության 2022 թվականի դեկտեմբերի 1-ի որոշմամբ աշխատանքների կատարման նոր վերջնաժամկետ է սահմանվել 2023 թվականի հունիսի 30-ը:
Հաշվի առնելով, որ բնակելի թաղամասի կառուցման աշխատանքները երկարաձգվել են, Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության կոմիտեի կողմից առաջարկվել է միջոցառման շրջանակներում հատկացվող օգնության տրամադրման ժամկետները ևս երկարաձգել մինչև 2023 թվականի հուլիս ամիսը ներառյալ:
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-18 20:14
Исполняющий обязанности директора ЗАО "Электрические сети Армении" Давид Казинян сообщил журналистам, что ни одно из последних 11 дел, открытых Комиссией по регулированию общественных услуг (КРОУ), не связано с отключениями электроэнергии.
-
2025-07-18 20:07
Властям Армении могли понадобиться голоса 6800 сотрудников "Элсетей Армении" на предстоящих в 2026 году выборах, сказал журналистам исполняющий обязанности директора ЗАО "Электрические сети Армении" Давид Казинян.
-
2025-07-18 20:03
Экс-депутат парламента Армении Рубен Акопян задержан. Об этом Sputnik Армения сообщили в Следственном комитете.
-
2025-07-18 20:02
С 21 июля Армению накроют теплые тропические воздушные массы, сообщил заместитель главы Центра гидрометеорологии и мониторинга Гагик Суренян.