Ադրբեջանը Ֆրանսիայից պահանջում է ներողություն խնդրել գաղութային անցյալի համար
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Բաքվում, Չմիանալու շարժման կոնտակտային խմբի գագաթաժողովում, ելույթ է ունեցել COVID-19-ի դեմ պայքարի վերաբերյալ։ Ելույթի առյուծի բաժինը Ալիևը նվիրել է մեղադրանքներին և պահանջներին։
Ադրբեջանի նախագահը հայտարարել է, որ այսօր աշխարհում նկատվում է նեոգաղութատիրության աճող միտում։ Այս համատեքստում նա պահանջել է, որ Ֆրանսիան ներողություն խնդրի։ «Ֆրանսիայի կողմից Եվրոպայի սահմաններից դուրս կառավարվող տարածքները ֆրանսիական գաղութատիրական կայսրության զզվելի մնացորդներն են։ Մենք նաև Ֆրանսիային կոչ ենք անում ներողություն խնդրել և պատասխանատվություն ստանձնել գաղութատիրական անցյալի և արյունալի գաղութատիրական հանցագործությունների ու ցեղասպանական ակտերի համար Չմիանաշու շարժման անդամ երկրների դեմ Աֆրիկայում, Հարավարևելյան Ասիայում և այլ տեղերում»,- ասել է Ալիևը։ Նշենք, որ Ֆրանսիայի հանդեպ հատուկ հետաքրքրությունը բացատրվում է Փարիզի հայամետ դիրքորոշմամբ։
Այնուհետև Ադրբեջանի նախագահն ընդլայնել է պահանջների աշխարհագրությունը և մեղադրել ՄԱԿ-ին անարդյունավետության մեջ։ «Կարևոր հարցը, որը քննարկվում է ամբողջ աշխարհում արդեն երկար տարիներ, ՄԱԿ-ի համակարգի բարեփոխումներն են։ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը հիշեցնում է անցյալի մասին և չի արտացոլում արդի իրողությունները»,- ասել է նա։ Ալիևի կարծիքով՝ Անվտանգության խորհրդի կազմը պետք է ընդլայնվի, որպեսզի ավելի ներկայացուցչական և աշխարհագրական առումով ավելի արդարացի լինի, նշել է պետության ղեկավարը։ Ընդգծելով, որ Անվտանգության խորհրդի որոշ բանաձևեր կատարվել են մի քանի օրվա ընթացքում, Ալիևն ասել է. «Սակայն Ադրբեջանի դեպքում Հայաստանը գրեթե 30 տարի անտեսել է Անվտանգության խորհրդի չորս բանաձևերը, որոնք պահանջում էին անհապաղ և անվերապահորեն դուրս բերել իր զինված ուժերը Ադրբեջանի տարածքից»։
Այնուհետև Ալիևն անցել է մեղադրանքներին Հայաստանի հասցեին և հայտարարել, որ «Ադրբեջանը հայկական օկուպացիայի պատճառով մտնում է աշխարհի ամենաշատ ականապատված երկրների մեջ»։ Ընդ որում՝ Ադրբեջանի նախագահը հավաստիացրել է, որ «մոտ 300 ադրբեջանցի սպանվել կամ լրջորեն վիրավորվել է ականների պայթյուններից՝ 2020թ. նոյեմբերին ղարաբաղյան երկրորդ պատերազմի ավարտից հետո»։ «Ադրբեջանի ազատագրված տարածքները վերածվել էին ուրբիցիդի, կուլտուրոցիդի և էկոցիդի դասական օրինակի»,- ասել է Ալիևը։ Ադրբեջանի կատարած հանցագործությունների մասին Ալիևը, ինչպես միշտ, լռել է։
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-05-22 20:21
Визит министра иностранных дел России Сергея Лаврова в Ереван 20-21 мая стал знаковым событием, которое может ознаменовать поворот в российско-армянских отношениях после длительного периода охлаждения.
-
2025-05-22 19:55
Президент Турции Тайип Эрдоган заявил, что у него нет намерений снова баллотироваться в президенты, но стране необходима новая конституция. Об этом он сказал в беседе с журналистами своего пула по возвращении из Венгрии. Турецкий лидер добавил, что нужна конституция, предложенная гражданскими лицами, а не заговорщиками, и его Партия справедливости и развития ведет работу над подготовкой проекта нового Основного закона.
-
2025-05-22 19:53
Рано утром в четверг на территории ЦРУ в городе Маклин американского штата Вирджиния получил огнестрельное ранение человек, сообщает NBC Washington.
-
2025-05-22 19:50
Всего в ходе отражения массированного налета беспилотников противника (с 20 часов 20 мая до 8 часов 22 мая) вне зоны проведения специальной военной операции, над территорией России средствами ПВО сбиты 485 беспилотных летательных аппаратов самолетного типа, сообщает Минобороны РФ.