Մինասյան․ Բաքուն չի ճանաչում Արցախի գոյությունը, դրա համար էլ երկխոսությունը դատապարտված է ձախողման
Ստեփանակերտի և Բաքվի երկխոսությունը դատապարտված է ձախողման, քանի որ Ադրբեջանը չի ճանաչում այնպիսի միավորի գոյությունը, ինչպիսին Արցախն է։ Այս մասին Ազգային ժողովում մարտի 2-ին, ավանդական ճեպազրույցների ժամանակ, ասել է «Հայաստան» ընդդիմադիր խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը։
Պատգամավորի խոսքով՝ գործող իշխանությունները, խոսելով Արցախի և Ադրբեջանի միջև երկխոսության անհրաժեշտության մասին, փորձում են խուսափել ղարաբաղյան հարցում իրենց պատասխանատվության բաժնից, ինչը դատապարտելի է և անընդունելի։ «Եվ դա ակնհայտ է։ Ստեփանակերտի ներգրավումը սկզբից ևեթ ենթադրվում էր ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափում։ Եվ այն էլ՝ միայն այն փուլում, երբ միջազգային հանրության և ԵԱՀԿ ՄԽ-ի կողմից առաջարկվեին ղարաբաղյան հակամարտության լուծման որոշակի տարբերակներ»,- ասել է Մինասյանը։
Իսկ երկխոսության պատկերացումն այլ փաթեթավորմամբ՝ որպես ստեղծված իրավիճակից դուրս գալու մի ինչ-որ միջոց, խորհրդարանականի կարծիքով, դատապարտված է ձախողման։ «Ադրբեջանը սկզբից ևեթ հայտարարել է այն մասին, որ չկա այնպիսի միավոր, ինչպիսին Լեռնային Ղարաբաղն է։ Նա արցախահայերին դիտարկում է որպես իր քաղաքացիներ, որպես ազգային փոքրամասնություն։ Դա նշանակում է, որ ստեղծված պայմաններում ցանկացած մեխանիզմ դատապարտվելու է ձախողման։ Իսկ եթե երկխոսությունը հիմնվեր ժողովուրդների ինքնորոշման իրավունքի սկզբունքի վրա, նման շփումներին կարելի կլիներ շատ ավելի լավատեսորեն մոտենալ»,- ասել է Մինասյանը։
Արցախի իշխանությունները, ընդդիմադիր գործչի կարծիքով, պետք է անեն ամեն ինչ, որպեսզի ցանկացած շփում հումանիտար հարցերի լուծման վերաբերյալ չվերածվի Ադրբեջանի ներքին հարցերի լուծման քայլերի։ Նա նաև հիշատակել է գործող վարչապետ Նիկոլ Փաշինյանի դիրքորոշման մասին, որը քանիցս նշել է Արցախի սեփական իշխանություն ունենալու մասին։ «Դե, եթե դուք ընդունում եք, որ այնտեղ իշխանություն կա, որը ձեզ հետ ոչ մի կապ չունի, ապա ինչու եք այդ ժամանակ ստորագրել 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը Արցախի անունից։ Ի՞նչ իրավունք ունեիք դուք նրանց փոխարեն այդպիսի որոշում կայացնելու։ Չէ՞ որ Արցախը սեփական կառավարություն ունի»,- նշել է Արծվիկ Մինասյանը։
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-08 10:05
От фракции «Честь имею» НС представлено предложение о выражении недоверия премьер-министру, а в качестве кандидата на пост премьер-министра выдвинут член Совета РПА Давид Амбарцумян.
-
2025-06-07 17:39
Фракция «Честь имею» Национального собрания представила предложение о выражении недоверия премьер-министру и в качестве кандидата на пост премьер-министра выдвинула члена Совета РПА, руководителя общины Масис Давида Амбарцумяна.
-
2025-06-07 15:17
Турецкая полиция задержала группировку из 20 человек, обвиняемых в краже более 1,1 миллиарда турецких лир (29 миллионов долларов) со счетов иностранных туристов, отдыхавших на турецких курортах, передает госагентство Anadolu.
-
2025-06-07 15:14
Более 14 тыс человек пострадали в первый день Курбан-байрама, получив ранения во время закалывания жертвенных животных, сообщил в X министр здравоохранения страны Кемаль Мемишоглу.